Գլխավոր տեղեկություն
Համար
N 634
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.1998-31.03.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.16/26(59)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.10.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.1998

040.0634.16.10.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 1998 թվականի N 634
քաղ. Երևան 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների 1998-2001 թվականների ծրագրին (կցվում է):

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ` գերատեսչության կարգավիճակով:

3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 22 հոդվածներին համապատասխան բաժանման միջոցով վերակազմավորել «ՀՀ երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ու դրա դուստր ձեռնարկությունները` ստեղծելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ», «ՀՀ երկաթուղու շարժակազմ» և «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերություններ:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 1999 թվականի առաջին եռամսյակում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի սոցիալական ենթակառուցվածքի «Գյումրիի երկաթուղային հիվանդանոց», «Արզնու երկաթուղային հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» և «Երևանի երկաթուղային պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:

7. Հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի երկաթուղային տեխնիկումը և «Գուգարք» ճամբարը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ենթակայությանը, դրանք 1999 թվականի ընթացքում համապատասխան նախարարություններին հանձնելու նպատակով:

8. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` հայկական երկաթուղու համակարգի ձեռնարկությունները («Երևանի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Երևանի բեռնման և բեռնաթափման պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Գյումրիի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Այրումի «Լեռնագործ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Երևանի երկաթուղու ջրամատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերություն և «Հայերկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերություն) մասնավորեցնել 1999 թվականի ընթացքում:

9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի շինմոնտաժային պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի թունելակամրջային պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում ընդգրկելու նպատակով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ:

10. Սահմանել, որ`

ա) 1999-2001 թվականների ընթացքում երկաթուղային տրանսպորտի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է հայկական երկաթուղու դեպարտամենտը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.

բ) հայկական երկաթուղու համակարգի բարեփոխումների ավարտից հետո բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

11. Թույլատրել «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1999-2001 թվականների ընթացքում ուղևորափոխադրումներից առաջացած վնասը փոխհատուցել բեռնափոխադրումներից ստացված շահույթի հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականին մասնավորեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հետագա ծրագրում նախատեսելու համար:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) 1999 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական երկաթուղու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, դեպարտամենտի խորհրդի անդամների և պետի տեղակալների թիվը.

գ) 2-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացումն ապահովող օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:

14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

15. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ռազմավարական ծրագրին (Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման 1998-2001 թվականների ծրագիրը) (կցվում է):

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ՀՀ երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը եվ ուղեվորաշրջանառությունը (1999-2001 թթ.)

 

Տարիները

Բեռնաշրջանառությունը

Ուղևորաշրջանառությունը

ծավալը
(մլն տ/կմ)

աճը նախորդ
տարվա
համեմատ
(տոկոս)

ծավալը
(մլն ուղ./կմ)

 աճը նախորդ
տարվա
համեմատ
(տոկոս)

1990
1995
1996
1997
1998 (սպասվելիք կատարողականը)
1999
2000
2001

4883,5
402,9
351,0
381,1
420,0
446,0
472,7
505,8



87,1
108,5
110,2
106,2
106,0
107,0

315,0
165,9
84,2
84,0
90,0
95,0
100,0
110,0



50,7
99,7
107,1
105,5
105,2
110,0

                           

 

Հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1998-2001 թթ.)

 

Տարիները

Եկամուտներ
բեռնափոխադրում-
ներից

Եկամուտներ
ուղևորափոխա-
դրումներից

Օժանդակ
եկամուտներ

Ընդամենը

եկամուտը
(մլն դրամ)

աճը նախորդ
տարվա
համեմատ 

եկամուտը
(մլն դրամ)

աճը նախորդ
տարվա
համեմատ

եկամուտը
(մլն դրամ)

աճը նախորդ
տարվա
համեմատ

եկամուտը
(մլն դրամ)

աճը նախորդ
տարվա
համեմատ

1998
1999
2000
2001*

4242,4
4906,0
5200,0
6353,8

110,2
115,6
160,0
122,2 

122,0
270,0
285,0
313,5

107,1
221,3
105,6
110,0 

61,0
91,5
109,8
131,8

17,4
150,0
120,0
120,0 

4425,4
5267,5
5594,8
6799,1

115,5
119,0
106,2
121,5 

                                   

* Հաշվարկը կատարված է դիֆերենցված սակագներով:

 

Հայկական երկաթուղու վերականգնման եվ զարգացման 1998-2001 թթ. ծրագիրը

 

(հազ. ԱՄՆ-ի դոլար)

NN
ը/կ
Միջոցառման
անվանումը
Կատարողը Կատարման
ժամկետները
Ընդհանուր
արժեքը
այդ թվում` Ընդամենը
1999-2001 թթ.

1998

1999

2000

2001 

(ծրագիր)

(նախագիծ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

Գյումրի կայարանում լոկոմոտիվային դեպոյի շինարարության ավարտումը(ջերմաքարշային արտադրամաս)

ՇՏԳ-773

1998-2001

2850

150

150

1350

1200

2700

2.

Գյումրի կայարանում վագոնային դեպոյի շինարարության ավարտը

ՇՏԳ-773

1998-2001

1000

 

100

500

400

1000

 

ընդամենը

    2850

150

250

1850

1600

3700

փոխհատուցման ժամկետը                    8-9 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 435300 դոլար
 

Լոկոմոտիվային տնտեսություն

               

3.

Էլեկտրաքարշերի հիմնական վերանորոգում

Հայկական
երկաթուղի

1998-2001

5000

200

500

1000

1100

2600

4.

Գյումրիի դեպոյի ջերմաքարշերի հիմնական վերանորոգում

Հայկական
երկաթուղի

1998-2001

4000

 

600

1000

400

2000

5. Գյումրիի դեպոյի էլեկտրաքարշերի էլեկտրասարքավորումների հիմնական վերանորոգման կազմակերպում

Հայկական
երկաթուղի

1999-2001

125

  

25

25

25

75

6 Էլեկտրաքարշերի շարժիչների հիմնական վերանորոգում, (ՆԲ-406, ՏԼ-27 շարժիչ-կոմպրեսորների, շարժիչ- օդափոխիչների) 

«Հայէլեկտրա-
մեքենա»
ՊՓԲԸ

1999-2001

200

 

50

100

70

220

7 Անվազույգերի սանդերքի ձուլում

Փոշեմետա-
լուրգիայի
ինստիտուտ

1998-2001

85

10

20

45

10

75 

 

ընդամենը

    9830

210

1295

2370

1705

5370

փոխհատուցման ժամկետը                     8-9 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 631700 դոլար
8 Երևանի, Գյումրիի դեպոներում բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական վերանորոգման կազմակերպում

Հայկական
երկաթուղի

1999-2001

8500

 

2000

3000

3500

8500

 

ընդամենը

   

8770

 

2090

3150

3530

8770

փոխհատուցման ժամկետը                     4-5 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 1948800 դոլար
 

Գծային տնտեսություն 

               
9 Գլխավոր գծի հիմնական վերանորոգում

Հայկական
երկաթուղի

1998-2001

20000

2000

4000

5000

3000

12000

10 Փոխադրիչ փայտե կոճղերի փոխարինումը երկաթբետոնով

Հայկական
երկաթուղի

1999-2001

3000

 

1000

1500

500

3000

11 Երկաթբետոնե կոճերի ձեռքբերում

Չարենցավանի
«Հայավտո»
ԱՄ

1999-2001

3000

 

500

1500

1000

3000

12 Գծերի վերին կառույցների պատրաստում (Ռ-65 ռելսերի համար տակդիր, մակարդակ և այլն)

Չարենցավանի
«Հայավտո»
ԱՄ

1999-2001

1000

100

300

300

300

900

13 Ֆրանսիայի «Ջեյսմար» ֆիրմայի մեքենաների և մեխանիզմների օգտագործում

Հայկական
երկաթուղի

1998-2001

300

50

100

100

50

250

14 Գծային մեքենայական կայանի վերակառուցում

Հայկական
երկաթուղի

1999-2001

 

 

200

100

 

300

 

ընդամենը

   

27300

2150

6100

8500

4850

19450

փոխհատուցման ժամկետը                     7-8 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 2593000 դոլար
 

Էներգատնտեսություն

               
15 Քարշային ենթակայաններում փոխակերպող ագրեգատների վերականգնում

«Տրանզիս-
տոր» ԳԱՄ

1999-2001

300

 

100

150

50

300

16 Կոռոզիայի ենթարկված հենարանների փոխարինում

Հայկական
երկաթուղի

1999-2001

150

 

50

100

 

150

17 Կոնտակտային հաղորդալարերի փոխարինում

Հայկական
երկաթուղի

1998-2001

650

90

160

300

100

560

18.

Քարշային ենթակայանների ֆիդերների ուժեղացում

Հայկական
երկաթուղի

1999-2000

200

 

50

150

 

200

 

ընդամենը

   

1300

90

360 

700

150

1210 

փոխհատուցման ժամկետը                     2-3 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 484000 դոլար
 

Ավտոմատիկա,
հեռուստամեխանիկա և կապ

               

19.

Էներգադիսպետչերական կապի վերակառուցում

Հայկական
երկաթուղի

1999-2000

 

 

80

120

 

200

20.

Գնացքադիսպետչերական կապի վերակառուցում

Հայկական
երկաթուղի

1999-2000

200

 

100

100

 

200

21.

Փաստաթղթերի մշակման համակարգչային համակարգի ներդրում

Հայկական
երկաթուղի

1999-2000

500

 

200

200

100

500

 

ընդամենը

   

900

 

380

420

100

900

փոխհատուցման ժամկետը                          2 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 450000 դոլար
 

Ընդամենը

    52100  

10475

16990

11935

39400

փոխհատուցման ժամկետը                 10 տարի
շահագործման ծախսերի նվազեցումը 3940000 դոլար