Գլխավոր տեղեկություն
Համար
N 354
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.11/43(415)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.1999

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 մայիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

27 մայիսի 1999 թվականի N 354

քաղ. Երևան

 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 7-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) 7-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրի լիազորություններ վերապահված պետական կառավարման մարմինների, լուծարվող բաժնետիրական ընկերությունների գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմինների, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին.

բ) լուծարվող բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան գույքը մասնավորեցնելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն լուծարվող բաժնետիրական ընկերությունների լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների դեբիտորական պարտքերն ստանալու իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Բաժնետիրական ընկերությունների լուծարումից հետո պետական բաժնեմասին համապատասխան, գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 27-ի N 354 որոշման

Ց Ա Ն Կ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

1. «Կապանի կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

2. «Յոթերորդշին» ՓԲԸ

3. Վանաձորի «Նորոգշին» ՊՓԲԸ

4. «Գագարինի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

5. «Մարտունու կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար

Է. Թադևոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան