Գլխավոր տեղեկություն
Համար
N 757
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-24.09.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.02.23/5(137)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.09.2000

040.0757.30.11.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 նոյեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 1998 թվականի N 757
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ելնելով Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի զարգացման հրամայականից և կարևորելով արժեթղթերի շուկայում պետական կարգավորումն ու վերահսկումը բարելավելու անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն պետական կառավարման հանրապետական մարմնի գերատեսչության կարգավիճակով, այն հանձնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայությանը:

2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի կարգավորման և վերահսկման լիազորված պետական մարմնի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության կանոնադրության և կառուցվածքի վերաբերյալ.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.

գ) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը վարչական շենք, գույք, կապ և տրանսպորտային միջոցներ հատկացնելու վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչության պահպանման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գործադիր իշխանության մարմինների համար ընդհանուր միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 3-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմնի մասին» N 559 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան