Գլխավոր տեղեկություն
Համար
N 487
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.03/19(52)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 1998 թվականի N 487

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՄԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ՈՒ ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշմամբ սահմանված վճարաչափերը հաշվի չեն առնվել ջրմուղ-կոյուղու ծառայությունների 1997 թվականին գործող սակագներում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Խմելու նպատակով ջրօգտագործման և սպառման, ինչպես նաև ջրային ավազաններ վնասակար նյութերի արտանետման համար վճարներից ազատել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Հայջրմուղկոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը օգտագործված խմելու ջրի և ջրային ավազաններ արտանետված վնասակար նյութերի մասով.

բ) Երևանի քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը օգտագործված խմելու ջրի և ջրային ավազաններ արտանետված վնասակար նյութերի մասով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ քննության առնել ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափերի սահմանման սկզբունքները, հաշվարկման ու վճարման կարգը և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 10-ը սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան