040.0711.17.11.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 նոյեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 1998 թվականի N 711
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 577 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնման կարգի մասին» N 577 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 27-ի N 39 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) որոշման 1-ին կետով ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված արտասահմանյան վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների ու ծառայությունների գնումների միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի լիազորությունները վերապահել միջազգային վարկային համաձայնագրերի համաձայն ստեղծված ծրագրերի կառավարման խորհուրդներին.
բ) որոշման 3-րդ կետից հանել «կից» բառը.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին, 4-րդ, 6-րդ կետերը և որոշման հավելվածը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.1999, N 765 | 27.12.1999, N 711 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|