Գլխավոր տեղեկություն
Համար
N 239
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2000-11.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.31/11(109)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2000 թվականի N 239

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 17 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).

բ) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր հավաստման ենթակա ապրանքների վրա».

բ) կարգի 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ քաղաքացիների համար առանց մաքսատուրքի վճարման որպես ուղեկցող բեռ ներմուծելու համար սահմանված բնաիրային չափերը»:

3. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» ենթակետերը և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 289 որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 476 որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 341 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 239 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի

 

Ապրանքախումբն ըստ
ԱՏԳ ԱԱ

Արտադրանքի անվանումը

1

2

0202 Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած
0203 21-0203 29 Խոզի միս` սառեցրած
0206 21 000, 0206 22, 0206 41 Խոշոր եղջերավոր անասունների և խոզի ենթամթերք` սառեցրած
0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած
0209 00 110 Խոզի ճարպ
0210 Միս և մսից ենթասննդամթերք աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած
0303, 0304 20, 0305 Ձուկ, ձկան միս` սառեցրած, չորացրած, աղ դրած, ապխտած
0401, 0402, 0403 10, 0405 10, 0405 90, 0406 Կաթ և կաթնամթերք
0407 00 Թռչնի ձու
0409 00 000 Բնական մեղր
0713-0713 40 Սիսեռ, նուտ, ոսպ
0803 00, 0804 10 000, 0804 30 000, 0805, 0806 20, 0807, 0813 Բանան, արմավ, անանաս, խաղող չորացրած, սեխ, ձմերուկ, չորացրած մրգեր
0901,0902 Սուրճ, թեյ
1006 Բրինձ
1101 00, 1103 Ալրաղացձավարային արտադրանք
1206 00 Արևածաղկի սերմ
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ)
1516, 1517 Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր, մարգարին
1601-1605 Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից կամ խեցեմորթներից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից
1701, 1702 90, 1703, 1704 Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն
1805 00 000, 1806 Կակաո և կակաոյից պատրաստված մթերք
1901 10 000 Մանկական սնունդ
1902-1905 (բացի 1905 90 300) Հացահատիկից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված մթերք, ալրային հրուշակեղեն
2001-2009 Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից
2101-2105, 2106 90 100 Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր
2201-2209 Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ
2401-2403 Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
2501 00 910 Կերակրի աղ
2505 Ավազ շինարարական` բնական, այդ թվում` ջարդած բնական ապարներից
2517 10 100 Խիճ` բետոնների համար
2523 21 000, 2523 90 300 Պորտլանդցեմենտներ` չներկված և պուզոլանային
2707, 2710, 2711 Նավթամթերք
3102-3105 Պարարտանյութեր
3208, 3209 Ներկեր
3303-3306, 3307 10 000, 3307 20 000 Օծանելիքային, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտինքային և հակահոտային միջոցներ
3401, 3402 20, 3402 90 Օճառ, լվացող և մաքրող միջոցներ
3407 00 000 Ծեփիչ մածուկ, ատամնաբուժական նյութ
3701 10 100 Թաղանթներ ռենտգենյան բժշկական նպատակների համար
3819 00 000, 3820 00 000 Արգելակային, հակասառեցնող հեղուկներ և բաղադրություններ
3923 10-3923 30, 3924 10 000 Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքի
4011 10 000, 4011 20 Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար
4012 Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված
4014 10 000, 4014 90 100 Հակաբեղմնավորիչներ, ծծակներ մանկական
4015 11 000 Ձեռնոցներ վիրաբուժական
4818 10, 4818 20, 4818 40 Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից
4015 11 000 Ձեռնոցներ վիրաբուժական
4818 10, 4818 20, 4818 40 Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից
6107-6109, 6207, 6208 Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից և տեքստիլից, գիշերանոցներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար
6111, 6209 Մանկական հագուստ տրիկոտաժից և տեքստիլից
6212 Կրծկալներ, գոտիներ, իրանակալներ և նմանատիպ իրեր
7015 10 000 Ապակիներ տեսողությունը կանոնավորող ակնոցների համար
7213 91 100 Ձողեր շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով, բետոնի ամրանավորման համար
7214 99 100 Ամրան ձողավոր շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար
8311 10 900, 8311 20 000 Էլեկտրոդներ և էլեկտրոդային մետաղալար` էլեկտրաաղեղային եռքի համար
8509 (բացի 8509 90,) Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր
8510 10 000, 8510 20 000 Էլեկտրաածելի, մեքենաներ մազերը խուզելու համար
8516 (բացի 8516 80, 8516 90) Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ
8525 10 900, 8525 20 990 Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ` մինչև 1 կՎտ հզորությամբ
8531 10 300 Սարքեր էլեկտրական ազդանշանային հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման համար
8536 20 100, 8536 61, 8536 69, 8536 90 Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման համար
8539 22, 8539 31 Էլեկտրական լամպեր
8544 59 800 Էլեկտրական հաղորդալարեր
9001 30 000, 9001 40, 9001 50 Ոսպնյակներ` կոնտակտային, ապակյա ակնոցների համար և ակնոցների համար այլ նյութերից
9004 10 100 Ակնոցներ օպտիկական ոսպնյակներով
9018 31 100 Ներարկիչներ պլաստմասսայից ասեղով կամ առանց ասեղի
9021 40 000, 9021 50 000 Լսողական ապարատներ, սրտախթանիչներ
9406 00 390 Մետաղյա հավաքովի կրող շինարարական կոնստրուկցիաներ (ամրանային պատրաստվածքներ, ներդիր մասեր եռակցված և դրանց միացումներ` երկաթբետոնե կոնստրուկցիաների համար)
9406 00 900 Հավաքովի շինարարական երկաթբետոնե կրող կոնստրուկցիաներ (ծածկի հեծաններ և սալեր, սյուներ, պարզունակներ, ֆերմաներ)
9502, 9503 (բացի 9502 91 000, 9502 99 000) Խաղալիքներ
9613 10 000 Գազային հրահաններ

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 239 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ծառայությունների

 

1. Հանրային սննդի ծառայություններ

2. Հագուստի քիմիական մաքրում և ներկում

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 12-ի N 239 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման

 

1. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են հայտատուների կողմից:

2. Մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:

3. Սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգին համապատասխան:

4. Փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացվող սերտիֆիկացման փորձարկումների վճարումները կատարվում են ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.07.2004, N 1149-Ն ---------
21.11.2003, N 1571-Ն ---------
14.11.2002, N 2125-Ն ---------
06.09.2001, N 825 ---------
12.04.2001, N 297 ---------
17.02.2001, N 110 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան