«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 մայիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2000 թվականի N 239
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 17 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).
բ) Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող պարտադիր հավաստման ենթակա ապրանքների վրա».
բ) կարգի 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց բնաիրային չափերը չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ քաղաքացիների համար առանց մաքսատուրքի վճարման որպես ուղեկցող բեռ ներմուծելու համար սահմանված բնաիրային չափերը»:
3. Ուժը կորցրած ճանաչել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացման մասին» N 15 որոշման 1-ին կետի «ա», «գ», «դ» ենթակետերը և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 289 որոշումը.
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 476 որոշումը.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 341 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի
Ապրանքախումբն ըստ |
Արտադրանքի անվանումը |
1 |
2 |
0202 | Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած |
0203 21-0203 29 | Խոզի միս` սառեցրած |
0206 21 000, 0206 22, 0206 41 | Խոշոր եղջերավոր անասունների և խոզի ենթամթերք` սառեցրած |
0207 12, 0207 14, 0207 25, 0207 27, 0207 33, 0207 36 | Ընտանի թռչունների միս և ենթամթերք` սառեցրած |
0209 00 110 | Խոզի ճարպ |
0210 | Միս և մսից ենթասննդամթերք աղի, աղաջրի մեջ դրած, չորացրած կամ ապխտած |
0303, 0304 20, 0305 | Ձուկ, ձկան միս` սառեցրած, չորացրած, աղ դրած, ապխտած |
0401, 0402, 0403 10, 0405 10, 0405 90, 0406 | Կաթ և կաթնամթերք |
0407 00 | Թռչնի ձու |
0409 00 000 | Բնական մեղր |
0713-0713 40 | Սիսեռ, նուտ, ոսպ |
0803 00, 0804 10 000, 0804 30 000, 0805, 0806 20, 0807, 0813 | Բանան, արմավ, անանաս, խաղող չորացրած, սեխ, ձմերուկ, չորացրած մրգեր |
0901,0902 | Սուրճ, թեյ |
1006 | Բրինձ |
1101 00, 1103 | Ալրաղացձավարային արտադրանք |
1206 00 | Արևածաղկի սերմ |
1507 10 900, 1509 90 000, 1512 19 910, 1515 29 900 | Սոյայի, ձիթապտղի, արևածաղկի, եգիպտացորենի յուղ (ձեթ) |
1516, 1517 | Կենդանական և բուսական ճարպեր և յուղեր, մարգարին |
1601-1605 | Պատրաստի սննդամթերք` մսից, ձկից կամ խեցեմորթներից, կակղամորթներից և ջրային այլ անողնաշարավորներից |
1701, 1702 90, 1703, 1704 | Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն |
1805 00 000, 1806 | Կակաո և կակաոյից պատրաստված մթերք |
1901 10 000 | Մանկական սնունդ |
1902-1905 (բացի 1905 90 300) | Հացահատիկից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված մթերք, ալրային հրուշակեղեն |
2001-2009 | Մթերք` ստացված բանջարեղենի, պտուղների (մրգերի), ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից |
2101-2105, 2106 90 100 | Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր |
2201-2209 | Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ |
2401-2403 | Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
2501 00 910 | Կերակրի աղ |
2505 | Ավազ շինարարական` բնական, այդ թվում` ջարդած բնական ապարներից |
2517 10 100 | Խիճ` բետոնների համար |
2523 21 000, 2523 90 300 | Պորտլանդցեմենտներ` չներկված և պուզոլանային |
2707, 2710, 2711 | Նավթամթերք |
3102-3105 | Պարարտանյութեր |
3208, 3209 | Ներկեր |
3303-3306, 3307 10 000, 3307 20 000 | Օծանելիքային, կոսմետիկական, մազերի խնամքի, բերանի խոռոչի հիգիենայի, սափրվելու, հակաքրտինքային և հակահոտային միջոցներ |
3401, 3402 20, 3402 90 | Օճառ, լվացող և մաքրող միջոցներ |
3407 00 000 | Ծեփիչ մածուկ, ատամնաբուժական նյութ |
3701 10 100 | Թաղանթներ ռենտգենյան բժշկական նպատակների համար |
3819 00 000, 3820 00 000 | Արգելակային, հակասառեցնող հեղուկներ և բաղադրություններ |
3923 10-3923 30, 3924 10 000 | Պլաստմասսայե իրեր` փաթեթավորման, փոխադրման և խոհանոցային ու ճաշի սպասքի |
4011 10 000, 4011 20 | Դողեր օդաճնշական` մարդատար, բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար |
4012 | Դողեր օդաճնշական` վերականգնված կամ օգտագործված |
4014 10 000, 4014 90 100 | Հակաբեղմնավորիչներ, ծծակներ մանկական |
4015 11 000 | Ձեռնոցներ վիրաբուժական |
4818 10, 4818 20, 4818 40 | Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից |
4015 11 000 | Ձեռնոցներ վիրաբուժական |
4818 10, 4818 20, 4818 40 | Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության իրեր թղթից, թաղանթանյութի բամբակից, թաղանթանյութի մանրաթելի պաստառից |
6107-6109, 6207, 6208 | Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից և տեքստիլից, գիշերանոցներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար |
6111, 6209 | Մանկական հագուստ տրիկոտաժից և տեքստիլից |
6212 | Կրծկալներ, գոտիներ, իրանակալներ և նմանատիպ իրեր |
7015 10 000 | Ապակիներ տեսողությունը կանոնավորող ակնոցների համար |
7213 91 100 | Ձողեր շիկագլոցված ազատ կծկած կաժերով, ածխածնային պողպատից կլոր հատվածքի 14 մմ-ից պակաս տրամագծով, բետոնի ամրանավորման համար |
7214 99 100 | Ամրան ձողավոր շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար |
8311 10 900, 8311 20 000 | Էլեկտրոդներ և էլեկտրոդային մետաղալար` էլեկտրաաղեղային եռքի համար |
8509 (բացի 8509 90,) | Կենցաղային էլեկտրամեխանիկական սարքեր |
8510 10 000, 8510 20 000 | Էլեկտրաածելի, մեքենաներ մազերը խուզելու համար |
8516 (բացի 8516 80, 8516 90) | Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր, ջրաջեռուցիչներ, եռոցներ |
8525 10 900, 8525 20 990 | Ռադիոյի և հեռուստատեսային հաղորդիչներ` մինչև 1 կՎտ հզորությամբ |
8531 10 300 | Սարքեր էլեկտրական ազդանշանային հրդեհաանվտանգության կամ կոտրանքից պաշտպանման համար |
8536 20 100, 8536 61, 8536 69, 8536 90 | Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման համար |
8539 22, 8539 31 | Էլեկտրական լամպեր |
8544 59 800 | Էլեկտրական հաղորդալարեր |
9001 30 000, 9001 40, 9001 50 | Ոսպնյակներ` կոնտակտային, ապակյա ակնոցների համար և ակնոցների համար այլ նյութերից |
9004 10 100 | Ակնոցներ օպտիկական ոսպնյակներով |
9018 31 100 | Ներարկիչներ պլաստմասսայից ասեղով կամ առանց ասեղի |
9021 40 000, 9021 50 000 | Լսողական ապարատներ, սրտախթանիչներ |
9406 00 390 | Մետաղյա հավաքովի կրող շինարարական կոնստրուկցիաներ (ամրանային պատրաստվածքներ, ներդիր մասեր եռակցված և դրանց միացումներ` երկաթբետոնե կոնստրուկցիաների համար) |
9406 00 900 | Հավաքովի շինարարական երկաթբետոնե կրող կոնստրուկցիաներ (ծածկի հեծաններ և սալեր, սյուներ, պարզունակներ, ֆերմաներ) |
9502, 9503 (բացի 9502 91 000, 9502 99 000) | Խաղալիքներ |
9613 10 000 | Գազային հրահաններ |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա ծառայությունների
1. Հանրային սննդի ծառայություններ
2. Հագուստի քիմիական մաքրում և ներկում
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար վճարման
1. Համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են հայտատուների կողմից:
2. Մարդասիրական օգնության նպատակով Հայաստանի Հանրապետությունում ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:
3. Սերտիֆիկացման մարմինների կողմից իրականացվող համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված` համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների գների հաշվարկման կարգին համապատասխան:
4. Փորձարկման լաբորատորիաների կողմից իրականացվող սերտիֆիկացման փորձարկումների վճարումները կատարվում են ըստ փորձարկման լաբորատորիաների հաստատած սակագների: