Գլխավոր տեղեկություն
Համար
N 488
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.1999-03.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.05/22(88)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.07.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.03.2004

040.0488.31.07.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հուլիսի 1999 թվականի N 488
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 164 որոշման 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ու հաշվառման կարգը (կցվում է):

2. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության մարզպետների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հուլիսի 31-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
հուլիսի 31-ի N 488 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հայաստանի Հանրապետության հեռավոր ԵՎ սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ԵՎ հաշվառման

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղվող Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի N 164 որոշման խմբագրությամբ) հաստատված ցանկում ընդգրկված պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (այսուհետև` բուհ) ավարտած, ինչպես նաև պետական բուհերում սովորող ուսուցիչների աշխատանքի գործուղման և հաշվառման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի N 330 որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 164 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) հաստատված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկի, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններից ստանում և մինչև ընթացիկ ուսումնական տարվա նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում նշված բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների պահանջարկի հայտերը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը համադրում է հայտերը և մինչև ընթացիկ ուսումնական տարվա դեկտեմբերի 1-ը դրանք ներկայացնում համապատասխան բուհեր:

4. Բուհերը մինչև ընթացիկ ուսումնական տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ուսուցիչների ընտրության գործընթացին մասնակցել ցանկացող, ինչպես նաև ուսումնառության ընթացքում համապատասխան պայմանագիր կնքած շրջանավարտների ցանկը` ըստ մարզերի, բնակավայրերի, հանրակրթական ուսումնական հաստատությունների և դասավանդվող առարկայի:

Ուսուցիչների ընտրության գործընթացին կարող են մասնակցել նաև համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող զորակոչիկները:

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ուսուցիչների ընտրության արդյունքների մասին ծանուցում է հավակնորդներին և ընտրված շրջանավարտներին առաջարկում մինչև ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 1-ը ներկայանալ համապատասխան բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատություններ:

5. Ուսուցիչների ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է ուսումնառության ընթացքում համապատասխան պայմանագիր կնքած, ինչպես նաև տվյալ բնակավայրում և (կամ) մարզում բնակվող շրջանավարտներին` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգի:

6. Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները սույն կարգի 4-րդ կետում նշված ցանկում ընդգրկված և ընտրված շրջանավարտներին ծանոթացնում են Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի, կենցաղային ու մյուս պայմաններին և նրանց հետ կնքում պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության: Պայմանագրի ժամկետը որոշվում է փոխադարձ համաձայնությամբ, որից հետո հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները շրջանավարտներին աշխատանքի են նշանակում համապատասխան պաշտոններում և դրա մասին գրավոր տեղեկացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին:

7. Սույն կարգի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված գործընթացներին կարող են մասնակցել նաև նախավերջին կուրսի ուսանողները` նրանց թույլատրելով ուսումնառությունն ավարտել ուսուցման անհատական ժամանակացույցով:

8. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի ընդունվող շրջանավարտների ցանկը մինչև ընթացիկ ուսումնական տարվա ապրիլի 15-ը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, ըստ որի նշված նախարարությունում ճշտվում են սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղվող զորակոչիկների ցուցակները:

9. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը մինչև ընթացիկ ուսումնական տարվա մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և հանրապետական զինկոմիսարիատ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղվող զորակոչիկների ճշտված ցանկը, իսկ մինչև ընթացիկ ուսումնական տարվա հունիսի 25-ը զորակոչիկների կնքած պայմանագրերի, ավարտական կամ դրան փոխարինող փաստաթղթի և աշխատանքի նշանակման հրամանի պատճենները նրանց զինվորական փաստաթղթերում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալու մասին նշում կատարելու համար:

10. Բուհն ավարտած և սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված անձինք մինչև ընթացիկ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը աշխատանքի են անցնում տվյալ բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատությունում, իսկ զորակոչիկները նաև հատուկ հաշվառման են վերցվում տարածքային զինկոմիսարիատում: Աշխատանքի գործուղված անձինք ապահովվում են լրիվ դրույքով (շաբաթական 18 ժամ):

11. Սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված և տարբեր պատճառներով (այդ թվում` նաև հարգելի) աշխատանքի չներկայացած զորակոչիկները պարտավոր են 15-օրյա ժամկետում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենին և տարածքային զինկոմիսարիատ գրավոր ծանուցել դրա մասին:

12. Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը պարտավոր է սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված զորակոչիկների կողմից աշխատատեղի լքման դեպքում 5-օրյա ժամկետում տարածքային զինկոմիսարիատ գրավոր ծանուցել դրա մասին:

13. Սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված և աշխատանքի չներկայացած զորակոչիկները ենթակա են զորակոչվելու, որից խուսափելու դեպքում նրանք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Տարածքային զինկոմիսարիատները, պարբերաբար, օրացուցային տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ, իսկ գարնանային և աշնանային զորակոչերի ընթացքում պարտադիր ստուգում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 18-ի N 164 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 29-ի N 361 որոշման խմբագրությամբ) հաստատված ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրի հանրակրթական ուսումնական հաստատություններ սույն կարգի համաձայն աշխատանքի գործուղված զորակոչային տարիքի ուսուցիչների ներկայությունն այդ բնակավայրում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.12.2003, N 1938-Ն 20.03.2004, N 488
03.05.2001, N 376 03.05.2001, N 488
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան