Գլխավոր տեղեկություն
Համար
N 569
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.10.01/24(57)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.09.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 սեպտեմբերի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 1998 թվականի N 569
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության մի խումբ զինծառայողների Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին`

 

ա) Արիության մեդալով`

 

Մելիք Զարգարյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության վարչության օպերլիազոր
Եղիշ Մանուկյան

- ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության ՆԳՎ ՊՊԾ-ի միլիցիայի ավագ սերժանտ

Սամվել Պարոնյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության տրանսպորտային ՆԳ վարչության միլիցիայի ավագ սերժանտ

 

բ) Մարտական ծառայության մեդալով`

 

Արմեն Ալոյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության առաջին գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ
Վրեժ Արզումանյան

- ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ, գնդապետ

Սերգեյ Շահինյան -ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության ներքին անվտանգության վարչության պետ, գնդապետ
Հովհաննես Վարյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի տեղակալ, գնդապետ
Ռազմիկ Հակոբյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության հատուկ մարտական ստորաբաժանումների վարչության ջոկատի հրամանատար, կապիտան
Քաջիկ Ասլանյան - ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարության հրշեջ պահպանության վարչության N 3 ԻՌՀՄ-ի ջոկատի հրամանատար, սերժանտ:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Դարբինյան