«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 1999 թվականի N 299
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտներ որպես դպրոցներ օգտագործելու մասին» N 597 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 22-ի N 646 և դեկտեմբերի 28-ի N 852 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) վերակազմակերպել Վանաձորի պոլիտեխնիկական տեխնիկումը` դրան միացնելով Վանաձորի N 47 մասնագիտական տեխնիկական ուսումնարանը:
Տեխնիկումի ուսումնական գործընթացը կազմակերպել նախկին N 47 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքում` ապահովելով նաև մասնագիտական տեխնիկական կրթական ծրագրի իրականացումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 8-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|