«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 1999 թվականի N 439
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 272 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 272 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
որոշման N 1 հավելվածի`
ա) Կապանի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» բառերը.
բ) Մեղրի քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկից հանել «գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» բառերը.
2. Կապանի «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունները հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել Կապանի «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Կապանի «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն» և Մեղրու «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական ձեռնարկությունները փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 26-ից:
Հայաստանի Հանրապետության |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|