«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 1999 թվականի N 288
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստորաբաժանումների գործունեության կազմակերպման, քաղաքաշինական պետական տեսչության տեղավորման և ճարտարապետ Ա. Թամանյանի թանգարանի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում գործադիր իշխանության մարմինների վարչական շենքի հիմնանորոգման համար հաստատված հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում 25,0 մլն դրամ (պատվիրատու` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն) նախատեսել կառավարական N 3 շենքի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 35 շենքի մասնակի նորոգման աշխատանքների համար:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 13 հավելվածում`
ա) «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» տողի 2-րդ սյունակի «145» թիվը փոխարինել «120» թվով, իսկ 3-րդ սյունակից հանել «25» թիվը.
բ) «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» տողից հետո լրացնել նոր տող.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
25 |
25 |
0 |
0 |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մայիսի 5-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Դարբինյան |