«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 ապրիլի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2000 թվականի N 161
քաղ. Երևան
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սահմանել, որ շահութահարկը որոշելիս`
ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց կատարման արդյունքում վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով:
Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը կապիտալ բնույթի որակելու հայտանիշներ են համարվում այդ ծախսերի կատարման արդյունքում հիմնական միջոցների սկզբնապես գնահատված նորմատիվային ցուցանիշների բարելավումը, մասնավորապես, օգտակար ծառայության ժամկետի երկարացումը, հզորության ավելացումը, թողարկվող արտադրանքի որակի բարելավումը կամ արտադրական ծախսումների կրճատումը.
բ) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք կատարվում են այդ հիմնական միջոցներից ակնկալվող սկզբնապես գնահատված ապագա տնտեսական օգուտները վերականգնելու կամ պահպանելու նպատակով, որոնք կազմակերպությունն ակնկալում է ստանալ նախապես գնահատված նորմատիվային ցուցանիշների հիման վրա:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.04.2018, N 428-Ն | 19.04.2018, N 161 | |
23.11.2017, N 1467-Ն | 30.11.2017, N 161 | |
01.08.2013, N 825-Ն | 24.08.2013, N 161 | |
07.08.2008, N 1015-Ն | 01.01.2009, N 161 | |
01.07.2004, N 1042-Ն | 01.08.2004, N 161 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|