«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 ապրիլի 1999 թվականի N 274
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 176 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 1999 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերով նախատեսված չափաքանակները ճշտելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով և ֆինանսավորման այլ աղբյուրներով նախատեսված կապիտալ ծախսերի պետական պատվերի մասին» N 176 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
ա) որոշման N 3 հավելվածում «Հիմնական խմբին չդասվող ծախսեր» բաժնի «ա) Նախորդ բյուջետային տարվա պարտքերի մարում** 343,0» տողում «343,0» թիվը փոխարինել «337,7» թվով.
բ) որոշման N 17 հավելվածում`
3-րդ կետը լրացնել հետևյալ տողով.
«Շինուժ» ՊՓԲԸ-ի պարտքի մարում 5,3».
վերջին տողում «1064,20» թիվը փոխարինել «1069,5» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|