«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 1999 թվականի N 266
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի միջնորդությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ու Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 9-ի N 173 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 4 հավելվածի` Կախակնի գյուղական համայնքի սեփականության գույքի ցանկը «մշակույթի տուն» տողից հետո լրացնել «կենցաղի տուն» տողով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալին` Գեղարքունիքի մարզի Կախակնի գյուղական համայնքի ղեկավարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված` համայնքի սեփականության գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված համայնքին հանձնման և ընդունման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|