Գլխավոր տեղեկություն
Համար
N 347
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.1999-21.08.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.12.27/42(174)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.05.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2023

040.0347.25.05.99

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 1999 թվականի N 347
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻՆ ԿԻՑ ՏՐՎՈՂ ՌՈՒՍԵՐԵՆ ՆԵՐԴԻՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի ձևը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիր տալու, փոխանակելու և դրանից օգտվելու կարգը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան


Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 25-ի N 347 որոշմամբ

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրը` 75 x 110 մմ չափսի, 2 էջից բաղկացած փաստաթուղթ է: Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրն ունի կապտամանուշակագույն երանգ. վերևից և ներքևից` բաց մանուշակագույն, իսկ մեջտեղում` բաց երկնագույն:

Ներդիրի 1-ին էջի վերևում գլխատառերով տպագրված է «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ» բառակապակցությունը, որից հետո, գծից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ВКЛАДЫШ» բառը: Դրանից հետո նշված են ներդիրի սերիան և համարը, որոնցից ներքև, ավելի փոքր գլխատառերով «ДЕЙСТВИТЕЛЕН ТОЛЬКО ПРИ ПРЕДЪЯВЛЕНИИ ПАСПОРТА» բառակապակցությունը, այնուհետև նշված են անձնագրի սերիան և համարը:

Ստորև ներկայացվող հաջորդականությամբ տեղեր են հատկացված հետևյալ տեղեկությունները տպագրելու համար`

 

Фамилия

Место рождения

Имя

Пол

Отчество

Дата выдачи

Гражданство

Действителен на срок

Дата рожденя

Действия паспорта

Орган, выдавший документ

 

Նույն էջի ձախ մասում տեղ է հատկացված ներդիրի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար, իսկ աջ մասում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` երիզված շրջանաձև կապտագույն զարդանախշով:

Էջի ներքևում գլխատառերով տպագրված է «ПАСПОРТНО-ВИЗОВОЕ УПРАВЛЕНИЕ МВД И НБ» բառակապակցությունը:

Ներդիրի 2-րդ էջի կենտրոնում սպիտակ գույնով պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

Ներդիրը հատուկ ջերմամշակման միջոցով պատվում է պոլիէթիլենային պաշտպանիչ թաղանթով:

Ներդիրի բլանկները պատրաստվում են սերիաներով` 300000 (երեք հարյուր հազար) տպաքանակով: Սերիաները նշագրվում են լատիներեն գլխատառերով (AA, AB, AC, AE և այլն): «A» տառը դրվում է բոլոր սերիաների սկզբում: Ներդիրների համարակալումն սկսվում է 0000001 և ավարտվում 0300000 թվերով:


Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մայիսի 25-ի N 347 որոշմամբ

 

ՁԵՎ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի