«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
5 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 1997 թվականի N 489
քաղ. Երևան
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻԿ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Արևիկ, Արարատի մարզի Գոռավան և Կոտայքի մարզի Զորավան գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 222368 դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ |
ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ) |
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) | 16000 | |
2. Հրատարակչական ծախսեր | 7000 | |
3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր | 7000 | |
4. Տրանսպորտային ծախսեր | 5000 | |
5. Փոստ, հեռախոս, հեռագիր | 3000 | |
6. Գործուղման ծախսեր | 9000 | |
7. Գրասենյակային ծախսեր | 3000 | |
ընդամենը |
50000 | |
երեք համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսերը | 150000 | |
Ընտրողների ցուցակների մեքենագրում (3421 ընտրող x 5 դրամ) | 17105 | |
Ընտրական քվեաթերթիկների տպագրում (3421 ընտրող x 3 դրամ) | 10263 | |
Ընդամենը |
177368 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
NN ը/կ |
ԾԱԽՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԳՈՒՄԱՐԸ (ԴՐԱՄ) |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի աշխատավարձ | 8000 | |
2. Տրանսպորտային ծախսեր | 5000 | |
3. Փոստ, հեռախոս, հեռագիր | 1000 | |
4. Գրասենյակային ծախսեր | 1000 | |
ընդամենը |
15000 | |
Երեք տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերը | 45000 |
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |