Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.1999-03.06.2006)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1999

040.0184.27.03.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան
27 մարտի 1999 թ.

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1999 թվական N 184
քաղ. Երևան

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ 1999 թվականի հունվարի 1-ից`

ա) գործատուները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են իրենց վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, թաղման նպաստները, որից հետո պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մնացորդ գումարները փոխանցում ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ.

բ) անհատ ձեռնարկատերերի, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ զբաղված, գյուղատնտեսական նպատակներով հող օգտագործող ֆիզիկական անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության, հիվանդ երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և թաղման նպաստները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում և վճարում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինները.

գ) մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների նկատմամբ նախկինում սահմանված 2 տոկոսի չափով հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով չմարված պարտքերը գանձում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ներկայացնելուց հետո ֆոնդի բանկային հաշիվներում մնացած միջոցները փոխանցել պետական հիմնադրամին: Միաժամանակ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդում գրանցված ապահովադիրների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի միջոցների կազմավորման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.

բ) վերնագրում և տեքստում «ֆոնդ» բառը փոխարինել «պետական հիմնադրամ», իսկ «կենսաթոշակային և զբաղվածության» բառերը «սոցիալական ապահովագրության պետական» բառերով.

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 10-ի «Անհատ ձեռներեցությամբ, գիտական ու ստեղծագործական գործունեությամբ ու անհատական գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին» կանոնադրությունը հաստատելու մասին» N 95 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման տեքստում «սոցիալական ապահովագրության ֆոնդ» և «կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 352 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրումն ու գանձումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն է».

բ) որոշման տեքստում «կենսաթոշակային և զբաղվածության» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդին` հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և միայնակ չաշխատող կենսաթոշակառուներին առողջարանային անվճար ուղեգրերի հատկացման կարգը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 25-ի «Սոցիալական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման և իրականացման գործընթացը կանոնակարգելու մասին» N 521 որոշումը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.2006, N 571-Ն 03.06.2006, N 184
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան