Basic information
Number
N 252
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.08.1996-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԿՈ 1996/8, օգոստոս 1996
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.08.1996
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.08.1996
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.08.1996
Effective date
16.08.1996

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 1996 թվականի N 252

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 321 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում հարկ վճարողների հաշվառման համարների համակարգի սահմանման մասին» N 321 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Մինչև 1997 թվականի ապրիլի 1-ը հարկ վճարող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կնիքների և դրոշմակնիքների վրա պարտադիր նշվում են հարկ վճարողների հաշվառման համարները: 1997 թվականի ապրիլի 1-ից առանց հարկ վճարողների հաշվառման համարի նշման կնիքները և դրոշմակնիքները համարվում են անվավեր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան