«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 ապրիլի 1999 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
15 ապրիլի 1999 թվականի N 226
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 405 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության առանձին բյուջետային հիմնարկների կազմակերպական-իրավական ձևի ճշգրտման ընթացքում դրանց բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 26-ի «Բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները կասեցնելու մասին» N 405 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 17-ի N 637 և 1999 թվականի փետրվարի 2-ի N 43 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` թույլատրել ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան), Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները` մինչև տվյալ ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|