Գլխավոր տեղեկություն
Համար
N 448
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հուլիսի 1998 թվականի N 448
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի «Անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) իրավազորության, անշարժ գույքի վարձակալության իրավազորության գրանցման վկայականների ձևերը հաստատելու մասին» N 466 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված N 2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

2. Նախկինում տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները վավեր են:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ 
հոկտեմբերի 22-Ի N 466 ՈՐՈՇՄԱՄԲ

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

Յուրաքանչյուր ոք ունի սեփականության և ժառանգման իրավունք: Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը հանդիսանում է միակ փաստաթուղթը, որը հաստատում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքը և սեփականատիրոջն իրավունք է տալիս կատարելու անշարժ գույքի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործարքներ:

 

Վկայականը տրված է ________________________________________ իրավունքով

(սեփականության կամ օգտագործման)

 

___________________________________________________________

(սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, անվանումը)

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

 

____________________________________________________________

(անշարժ գույքի գտնվելու վայրը (հասցեն), անվանումը)

 

______________________________________________________ նկատմամբ

 

____________________________________________________________

(անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը)

 

_____________________________________________________ հիման վրա:

 

Գրանցված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական

կադաստրում, անշարժ գույքի պետական գրանցման միասնական ___________

_____ մատյանի _____________________ համարի տակ:

 

Սույն վկայականը կազմված է երկու օրինակից, մեկը տրվում է սեփականատիրոջը (օգտագործողին), մյուսը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնում:

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ

_________________

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

 ______  __________________ 199  թ.

 

Վկայականի համարը _________________

 

 

Հ Ո Ղ Ա Մ Ա Ս Ի  Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ Ը

_____________________________
(մասշտաբը)

 

 

Կատարող ______________________________________________

(ստորագրությունը)

 

 

 

Շ Ե Ն Ք Ի  Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ Ը

_________________________

(մասշտաբը)

 

Կատարող _______________________________________________

(ստորագրությունը)

 

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Կադաստրային համարը

Նպատակային նշանակությունը

Օգտագործման նպատակը

Հողամասի չափը (հա)

Իրավունքի տեսակը

 

ՇԵՆՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Կադաստրային համարը

Նպատակային նշանակությունը

Օգտագործման նպատակը

Մակերեսը (քառ. մ)

Իրավունքի տեսակը

 

ՇԻՆՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Կադաստրային համարը

Օգտագործման նպատակը

Մակերեսը (քառ. մ.)

Իրավունքի տեսակը

 

Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ

 

Կատարողներ ___________________________________________

(ստորագրությունները)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան