Գլխավոր տեղեկություն
Համար
N 414
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.1998-07.03.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.08.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.03.2002

040.0414.02.07.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
2 ՀՈՒԼԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 1998 թվականի N 414
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 48 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզիաներ (հավաստագրեր) տալու լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման (հավաստագրման) կարգը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզիա պահանջող աշխատանքների ու մասնագիտությունների ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման, բնական գազի տեղափոխման և բաշխման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի, բնական գազի ներկրման ու արտահանման գործունեության մեջ ներգրավված իրավաբանական անձանց մասնագիտական որակավորման լիցենզավորումը (հավաստագրումը):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 414 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում որոշակի աշխատանքներ իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման լիցենզավորման (հավաստագրման) (այսուհետև` լիցենզավորում) կարգը:

2. Լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը` (այսուհետև` լիցենզավորող մարմին)` իր ստեղծած կենտրոնական և ըստ գործունեության ոլորտների մասնագիտացված հանձնաժողովների միջոցով:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում մասնագիտական որակավորման լիցենզիա (այսուհետև` լիցենզիա) պահանջող աշխատանքների ու մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր մասնագիտական աշխատանքի համար տրվում է առանձին լիցենզիա:

4. Լիցենզիայի ձևը սահմանում է լիցենզավորող մարմինը:

Լիցենզիան պետք է պարունակի հետևյալ տվյալները`

լիցենզավորող մարմնի անվանումը.

լիցենզիա ստացած իրավաբանական անձի լրիվ ֆիրմային անվանումը կամ ֆիզիկական անձի անունը.

գործունեության ոլորտը և մասնագիտական աշխատանքի անվանումը.

լիցենզիան տալու ամսաթիվը և գործողության ժամկետը.

լիցենզիայի գործողության պայմանները` իրավաբանական անձանց համար` անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպման համակարգի ձևավորման և կատարելագործման վերաբերյալ, իսկ ֆիզիկական անձանց համար` մասնագիտական ատեստավորման վերաբերյալ:

5. Լիցենզիան տրվում է մինչև 3 տարի ժամկետով:

6. Լիցենզիան չի կարող օտարվել կամ փոխանցվել մեկ այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Լիցենզավորող մարմնի իրավունքներն են`

լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշում ընդունելը.

դիմողի մասնագիտական և կազմակերպչական պատրաստականության ստուգման նպատակով քննության կազմակերպումը.

լիցենզիայում նշված պայմանների կատարման վերահսկողությունը.

լիցենզիայում նշված պայմանների կատարման վերաբերյալ կիսամյակային հաշվետվություններ պահանջելը.

լիցենզիայի գործողության կասեցումը կամ այն ուժը կորցրած ճանաչելը:

8. Լիցենզավորող մարմնի պարտականություններն են`

լիցենզավորման գործընթացի կազմակերպումը.

մեթոդական և նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստումը.

լիցենզիաների սահմանված կարգով գրանցումը և տվյալների բանկի վարումը.

լիցենզավորման տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը:

9. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Լիցենզիա ստանալու համար դիմողները լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը` վերջինիս սահմանած ձևերի համաձայն`

ա) իրավաբանական անձինք`

դիմում, որում նշվում են ձեռնարկության լրիվ ֆիրմային անվանումը, կազմակերպա-իրավական տեսակը, գտնվելու վայրը, էներգետիկայի բնագավառում իրականացվող կամ իրականացվելիք գործունեության ոլորտը և մասնագիտական աշխատանքները.

հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

պետական գրանցման վկայականի պատճենը.

տվյալներ իրավաբանական անձի` սույն կարգի 14-րդ կետում նշված պաշտոնատար անձանց մասին (ազգանունը, անունը, կրթությունը, պաշտոնը, մասնագիտությունը և աշխատանքային ստաժն ըստ մասնագիտության).

տեղեկություններ անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպման համակարգի վերաբերյալ.

բ) ֆիզիկական անձինք`

դիմում, որում նշվում են ազգանունը, անունը, անձնագրի տվյալները, էներգետիկայի բնագավառում իրականացվող կամ իրականացվելիք գործունեության ոլորտը և մասնագիտական աշխատանքները.

անհատ ձեռներեցի վկայականի պատճենը.

տեղեկություններ կրթության, մասնագիտության և ըստ մասնագիտության աշխատանքային ստաժի վերաբերյալ:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է մասնագիտացված հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Հանձնաժողովների մասնագիտացման ոլորտը, կազմը և աշխատակարգը սահմանում է լիցենզավորող մարմինը:

Հանձնաժողովների կազմում պարտադիր կարգով ներգրավվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինների ներկայացուցիչները:

12. Լիցենզավորող մարմինն ընդունում է`

դիմողի ներկայացրած փաստաթղթերը.

մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիմողին լիցենզիա տալու, կամ մերժելու վերաբերյալ որոշում:

13. Իրավաբանական և ֆիզիկական անձանց իրենց փաստաթղթերը լիցենզավորող մարմնից ընդունելուց հետո վերջինիս նշանակած ժամկետներում ներկայանում են համապատասխան մասնագիտացված հանձնաժողովին:

14. Իրավաբանական անձի անունից մասնագիտացված հանձնաժողովին են ներկայանում հետևյալ պաշտոնատար անձինք`

գործադիր տնօրենը.

գլխավոր ճարտարագետը.

անվտանգության տեխնիկայի գծով ավագ տեսուչը.

շահագործման գծով ավագ տեսուչը.

կարգավարական ծառայության պետը (անհրաժեշտության դեպքում) կամ համապատասխան պաշտոնատար անձինք:

Իրավաբանական անձի մասնագիտական որակավորումը նախատեսում է սույն կետում նշված պաշտոնատար անձանց գիտելիքների քննում` կատարվելիք մասնագիտական աշխատանքների իմացության և անձնակազմի մասնագիտական որակավորման կազմակերպման գործում:

Լիցենզիան տվյալ իրավաբանական անձին է տրվում նշված քննումի դրական արդյունքի դեպքում:

15. Գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք մասնագիտացված հանձնաժողովին են ներկայացնում տեղեկություններ հետևյալ հարցերի վերաբերյալ`

անձնակազմի ուսուցման և մասնագիտական որակավորման համակարգի,

գործունեության ոլորտը ղեկավարող և կանոնակարգող փաստաթղթերի, նորմատիվ ակտերի առկայության, ինչպես նաև անձնակազմի համար այդ փաստաթղթերի հասանելիության հնարավորության,

անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպման, այդ թվում` մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի, անվտանգության տեխնիկայի վերաբերյալ գիտելիքների և այլ հրահանգների իմացության ստուգման,

մասնագիտական ուսուցում անցած և ատեստավորված կադրերով աշխատատեղերի համալրման,

աշխատանքի անվտանգության կազմակերպման նորմերին և կանոններին անձնակազմի գիտելիքների համապատասխանության,

ուսումնաարտադրական բազայի հագեցվածության (առկայության դեպքում):

16. Նոր ձևավորվող իրավաբանական անձանց տրվող լիցենզիաների պայմաններում, մասնավորապես, նշվում են անձնակազմի հետ աշխատանքի կազմակերպման համակարգի ներդրման պայմանները և ժամկետները:

17. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունում է դիմումը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Լիցենզիան կամ այն տալը մերժելու մասին որոշումը դիմողին է տրվում համապատասխան որոշման ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում:

Լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշման մեջ նշվում են մերժման պատճառն ու իրավական հիմքերը:

Աննպատակահարմարության շարժառիթներով լիցենզիա չտալն արգելվում է:

18. Լիցենզիա տալը մերժելու համար հիմք են ծառայում`

դիմողի ներկայացրած փաստաթղթերում թերի, ոչ հավաստի կամ խեղաթյուրված տեղեկությունների առկայությունը.

մասնագիտացված հանձնաժողովի բացասական եզրակացությունը դիմողի նշած մասնագիտական աշխատանքների իրականացմանն անհրաժեշտ նրա պատրաստվածության աստիճանի վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր:

19. Լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

20. Լիցենզիայի գործողությունը լիցենզավորող մարմնի որոշմամբ կարող է կասեցվել որոշակի ժամկետով, բայց եռամսյա ժամկետից ոչ ավելի, հետևյալ դեպքերում`

լիցենզիայում նշված պայմանների չկատարման,

լիցենզիա ստացած իրավաբանական անձի կողմից տվյալ գործունեությունը վեց ամսից ավելի չիրականացվելու,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

21. Իրավաբանական կամ ֆիզիկական անձի ստացած լիցենզիայի գործողությունը վերականգնվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ, այն կասեցնելու հիմք ծառայած պատճառների վերացումից հետո:

22. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում`

իրավաբանական անձի լուծարման դեպքում.

լիցենզիայի գործողության սահմանված ժամկետը լրանալու դեպքում.

իրավաբանական կամ ֆիզիկական անձի դիմումի համաձայն.

լիցենզավորող մարմնի սահմանած ժամկետում լիցենզիայի գործողության կասեցումից բխող խախտումների չվերացման դեպքում.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

23. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի նկատմամբ մասնագիտական որակավորման լիցենզիայի գործողության կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիցենզավորող մարմնի ընդունած որոշման պատճենը որոշման ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին:

24. Իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա տալու մերժում ստանալու կամ տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքերում իրավունք ունեն սույն կարգի համաձայն նոր լիցենզիա ստանալու համար նորից դիմելու լիցենզավորող մարմին` մերժում ստանալու կամ լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պահից վեց ամիս հետո:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 414 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1.1. Ջերմային էլեկտրակայանի շահագործում.

1.2. Հիդրոէլեկտրակայանի շահագործում:

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՆԵՐԿՐՈՒՄ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

 

2.1. Ազգային էլեկտրական ցանցի շահագործում.

2.2. Ազգային էլեկտրական ցանցի օպերատիվ կառավարում (կենտրոնական կարգավարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, հեռուստաչափական ծառայություններ):

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՈՒՄ

 

3.1. Էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի շահագործում.

3.2. Էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի օպերատիվ կառավարում (կարգավարական, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի, հեռուստաչափական ծառայություններ):

 

4. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ և ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

 

4.1. Մայրուղային գազատար ցանցի շահագործում.

4.2. Գազի ստորգետնյա պահեստ-կայանքների շահագործում.

4.3. Գազի տեղափոխման համակարգի օպերատիվ կառավարում (կենտրոնական կարգավարական ծառայություն):

 

5. ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԲԱՇԽՈՒՄ

 

5.1. Գազի բաշխիչ ցանցի շահագործում.

5.2. Գազի բաշխիչ ցանցի օպերատիվ կառավարում (կարգավարական ծառայություն):

 

6. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

6.1. Կաթսայատների շահագործում.

6.2. Ջերմային էլեկտրակայանի շահագործում:

 

7. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ և ԲԱՇԽՈՒՄ

 

7.1. Մայրուղային և բաշխիչ ջերմատար ցանցերի շահագործում.

7.2. Ջերմային էներգիայի տեղափոխման և բաշխման համակարգի օպերատիվ կառավարում (կարգավարական ծառայություն):

 

8. ԷլԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ, ՀԱՂՈՐԴՈՂ, ԲԱՇԽՈՂ և ՍՊԱՌՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ և ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ

 

8.1. Տուրբոգեներատորների նորոգում.

8.2. Հիդրոգեներատորների նորոգում.

8.3. Տուրբոգեներատորների կարգաբերում.

8.4. Հիդրոգեներատորների կարգաբերում.

8.5. Տուրբոգեներատորների կարգավորման համակարգի նորոգում և կարգաբերում.

8.6. Հիդրոգեներատորների կարգավորման համակարգի նորոգում և կարգաբերում.

8.7. Էլեկտրաշարժիչների նորոգում և կարգաբերում.

8.8. Ուժային տրանսֆորմատորների նորոգում և կարգաբերում.

8.9. Բարձրավոլտ և ցածրավոլտ անջատիչների նորոգում.

8.10. Բարձրավոլտ և ցածրավոլտ անջատիչների կարգաբերում.

8.11. Էլեկտրակայանների և էլեկտրաենթակայանների օժանդակ էլեկտրասարքավորումների նորոգում.

8.12. Էլեկտրակայանների և էլեկտրաենթակայանների օժանդակ էլեկտրասարքավորումների կարգաբերում.

8.13. Էլեկտրակայանների, էլեկտրաենթակայանների և բաշխիչ սարքավորումների ավտոմատ ղեկավարման, ռելեական պաշտպանության, ազդանշանային սարքերի ու երկրորդային շղթաների նորոգում և կարգաբերում.

8.14. Էլեկտրահաղորդման օդային գծերի և էլեկտրաենթակայանների բաշխիչ սարքերի նորոգում.

8.15. Էլեկտրահաղորդման օդային գծերի փորձարկում ու էլեկտրաենթակայանների բաշխիչ սարքերի փորձարկում և կարգաբերում.

8.16. Բարձր լարման էլեկտրասարքավորումների փորձարկում.

8.17. Մալուխային գծերի նորոգում և փորձարկում.

8.18. Հաստատուն հոսանքի աղբյուրների նորոգում և կարգաբերում.

8.19. Ավտոմատ ղեկավարման, տեխնոլոգիական գործընթացների կառավարման ու օպերատիվ կապի միջոցների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

8.20. Էլեկտրական էներգիայի հաշվառման սարքերի ու համակարգերի նորոգում և կարգաբերում.

8.21. Էլեկտրական չափիչ սարքերի, չափիչ տրանսֆորմատորների նորոգում և կարգաբերում.

8.22. Չափիչ-հսկիչ սարքերի նորոգում և կարգաբերում.

8.23. Շոգետուրբինների նորոգում.

8.24. Հիդրոտուրբինների նորոգում.

8.25. Շոգետուրբինների կարգաբերում.

8.26. Հիդրոտուրբինների կարգաբերում.

8.27. Ջերմային էլեկտրակայանների տուրբոտեղակայանքների ջերմատեխնիկական սարքավորումների նորոգում.

8.28. Ջերմային էլեկտրակայանների տուրբոտեղակայանքների ջերմատեխնիկական սարքավորումների կարգաբերում.

8.29. Շոգետուրբինների կարգավորման համակարգի նորոգում և կարգաբերում.

8.30. Հիդրոտուրբինների կարգավորման համակարգի նորոգում և կարգաբերում.

8.31. Ջերմային էլեկտրակայանների կաթսաների և դրանց օժանդակ սարքավորումների նորոգում.

8.32. Ջերմային և հիդրոէլեկտրակայանների օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների նորոգում և կարգաբերում.

8.33. Ջերմային և հիդրոէլեկտրակայանների հիդրոմեխանիկական, ջերմամեխանիկական ու էլեկտրամեխանիկական սարքավորումների նորոգում և կարգաբերում.

8.34. Ջերմային և հիդրոէլեկտրակայանների ինժեներական հաղորդակցուղիների, հիդրոտեխնիկական կառույցների և սարքավորումների նորոգում.

8.35. Էլեկտրակայաններում եռակցման աշխատանքների կատարում.

8.36. Էլեկտրակայաններում եռակցվածքների որակի վերահսկում, եռակցվածքային միացումների դիմացկունության ստուգում.

8.37. Յուղային տնտեսության սպասարկում (յուղի պահեստավորում, փորձարկում, զտում, փոխադրում).

8.38. Էլեկտրակաթսաների սպասարկում, դրանց հանգույցների և մանրամասների նորոգում.

8.39. Սարքավորումների, կառույցների և ինժեներական հաղորդակցուղիների կոռոզիայից պաշտպանման աշխատանքների կատարում, հսկում և փորձարկում.

8.40. Բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման ու արտադրական ձեռնարկությունների էլեկտրասարքավորումների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

8.41. Էլեկտրական էներգիա արտադրող, հաղորդող, բաշխող և սպառող էլեկտրակայանքների սպասարկում, նորոգում ու կարգաբերում իրականացնող անձնակազմի ուսուցում և մասնագիտական որակավորման բարձրացում:

 

9. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ, ՏԵՂԱՓՈԽՈՂ, ԲԱՇԽՈՂ և ՍՊԱՌՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ և ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ

 

9.1. Շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաների, ինչպես նաև դրանց օժանդակ սարքավորումների նորոգում.

9.2. Շոգետաքացուցիչ և ջրատաքացուցիչ կաթսաների, ինչպես նաև դրանց օժանդակ սարքավորումների կարգաբերում.

9.3. Ջերմային ցանցերի նորոգում.

9.4. Ջերմային ցանցերի կարգաբերում.

9.5. Կաթսայամաքրման աշխատանքների կատարում.

9.6. Կաթսայատան սարքավորումների և խողովակաշարերի ջերմամեկուսացում, հիդրոմեկուսացում և նորոգում.

9.7. Սարքավորումների կոռոզիայից պաշտպանման աշխատանքների կատարում.

9.8. Եռակցման աշխատանքների կատարում.

9.9. Եռակցվածքների որակի վերահսկում, եռակցվածքային միացումների դիմացկունության ստուգում.

9.10. Կոնդիցիոնացման համակարգերի ու օդային ջեռուցման ագրեգատների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

9.11. Կաթսաների ջրապատրաստման, ջրամաքրման և ջրամատակարարման համակարգերի, դրանց սարքավորումների նորոգում.

9.12. Կաթսաների ջրապատրաստման, ջրամաքրման և ջրամատակարարման համակարգերի, դրանց սարքավորումների նորոգում.

9.13. Ջերմային էներգիայի արտադրության ավտոմատացված կառավարման համակարգերի ու չափիչ-հսկիչ սարքերի սպասարկում, նորոգում և կարգաբերում.

9.14. Կաթսայատների էլեկտրատնտեսության սպասարկում, նորոգում և կարգաբերում.

9.15. Կաթսայատների վառելիքային տնտեսության նորոգում և կարգաբերում.

9.16. Սարքավորումների, կառույցների և ինժեներական հաղորդակցուղիների կոռոզիայից պաշտպանման աշխատանքների կատարում, հսկում և փորձարկում.

9.17. Բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման և արտադրական ձեռնարկությունների ջեռուցման ու տաք ջրամատակարարման սարքավորումների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

9.18. Արդյունաբերական, գյուղատնտեսական և կոմունալ կենցաղային ձեռնարկությունների կաթսայատների էլեկտրասարքավորումների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

9.19. Ջերմային էներգիա արտադրող, տեղափոխող, բաշխող և սպառող կայանքների սպասարկում, նորոգում ու կարգաբերում իրականացնող անձնակազմի ուսուցում և մասնագիտական որակավորման բարձրացում:

 

10. ԲՆԱԿԱՆ ԳԱԶ ՏԵՂԱՓՈԽՈՂ, ԲԱՇԽՈՂ ՈՒ ՍՊԱՌՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ՆՈՐՈԳՈՒՄ և ԿԱՐԳԱԲԵՐՈՒՄ

 

10.1. Գազի մայրուղային ու բաշխիչ ցանցերի և դրանց օժանդակ սարքավորումների նորոգում.

10.2. Գազի մայրուղային ու բաշխիչ ցանցերի և դրանց օժանդակ սարքավորումների կարգաբերում.

10.3. Գազակարգավորիչ կայանների սպասարկում.

10.4. Գազակարգավորիչ կայանների նորոգում.

10.5. Գազակարգավորիչ կայանների կարգաբերում.

10.6. Գազի ստորգետնյա պահեստ-կայանքների սարքավորումների նորոգում.

10.7. Գազի ստորգետնյա պահեստ-կայանքների սարքավորումների կարգաբերում.

10.8. Գազատար ցանցերի էներգատնտեսության սպասարկում.

10.9. Գազատար ցանցերի էներգատնտեսության նորոգում և կարգաբերում.

10.10. Գազի կարգավարական ծառայությունների տեխնոլոգիական կապի համակարգի սպասարկում, նորոգում և կարգաբերում.

10.11. Գազի հաշվառման սարքերի ու գազի որակական բնութագրերը չափող-հսկող սարքերի սպասարկում, նորոգում, փորձարկում և կարգաբերում.

10.12. Գազատար ցանցերի տրանսպորտային միջոցների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների կատարում.

10.13. Հեղուկ գազի պահեստավորման համալիրի ու բալոնային տեղակայանքների սպասարկում.

10.14. Հեղուկ գազի պահեստավորման համալիրի ու բալոնային տեղակայանքների նորոգում և կարգաբերում.

10.15. Ավտոգազալցավորման կայանների սպասարկում.

10.16. Ավտոգազալցավորման կայանների նորոգում և կարգաբերում.

10.17. Եռակցման աշխատանքների կատարում.

10.18. Եռակցվածքների որակի վերահսկում, եռակցվածքային միացումների դիմացկունության ստուգում.

10.19. Էլեկտրապաշտպանիչ կայանների սպասարկում և նորոգում.

10.20. Սարքավորումների, կառույցների և ինժեներական հաղորդակցուղիների կոռոզիայից պաշտպանման աշխատանքների կատարում, հսկում և փորձարկում.

10.21. Բնակելի տարածքների ներտնային համակարգերի, կենցաղսպասարկման ու արտադրական ձեռնարկությունների գազային սարքավորումների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

10.22. Արդյունաբերական, գյուղատնտեսական ու կոմունալ կենցաղային ձեռնարկությունների կաթսայատների գազային սարքավորումների սպասարկում, նորոգում և կարգաբերում.

10.23. Բնական գազ տեղափոխող, բաշխող և սպառող էլեկտրակայանքների սպասարկում, նորոգում ու կարգաբերում իրականացնող անձնակազմի ուսուցում և մասնագիտական որակավորման բարձրացում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.02.2002, N 166 07.03.2002, N 414
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան