Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2000-02.08.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.02.14/2(100)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.08.2010

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 փետրվարի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2000 թվականի N 52
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի կարգավիճակ հայցող անձի տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը (կցվում է):

 

ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 4-ի N 52 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂ ԱՆՁԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգը «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան սահմանում է փախստականի կարգավիճակ հայցող անձի Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժման և բնակության վայրի ընտրության կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետև` վարչություն) կողմից բնակեցվում է հատուկ կացարանում:

3. Փախստականի կարգավիճակ հայցող անձը հատուկ կացարանում բժշկական զննման և փաստաթղթային ստուգումներ իրականացնելու ժամանակահատվածում պարտավոր է չլքել կացարանի տարածքը: Բժշկական հետազոտություններ իրականացնելու նպատակով փախստականի կարգավիճակ հայցող անձը համապատասխան առողջապահական կազմակերպություններ է տեղափոխվում միայն հատուկ կացարանի աշխատողների ուղեկցությամբ:

4. Բժշկական զննման և փաստաթղթային ստուգման ավարտից հետո փախստականի կարգավիճակ հայցող անձը վարչության կողմից բնակեցվում է վարչության տնօրինության տակ գտնվող ժամանակավոր կացարանում:

5. Փախստականի կարգավիճակ հայցող անձը այլ կացարանում (ազգականների մոտ, հյուրանոցում, վարձակալությամբ) բնակվելու հնարավորություն ունենալու դեպքում դրա մասին դիմում է ներկայացնում վարչություն:

6. Վարչությունը 3-օրյա ժամկետում քննության է առնում դիմումը (հաշվի առնելով փախստականի կարգավիճակ հայցող անձի ֆինանսական հնարավորությունները, բարեկամների համաձայնությունը` իրենց մոտ բնակվելու վերաբերյալ, և նշված հասցեում նրանց բնակվելու օրինական հիմքերը) և որոշում ընդունում դիմումի բավարարման կամ մերժման մասին: Դիմումի մերժման դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է բնակվել վարչության տրամադրած ժամանակավոր կացարանում:

7. Փախստականի կարգավիճակ հայցող անձը ժամանակավոր կացարանում բնակություն հաստատելուց հետո 3-օրյա ժամկետում պարտավոր է ներկայանալ հաշվառման` կացարանի գտնվելու վայրի ներքին գործերի բաժին` փախստականի կարգավիճակ հայցելու վերաբերյալ նրան վարչության կողմից տրված տեղեկանքի վրա հաշվառման մասին համապատասխան նշում կատարելու համար, որը հիմք է հանդիսանում փախստականի կարգավիճակ հայցող անձի համար տվյալ ներքին գործերի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում ազատ տեղաշարժվելու համար (Երևանում` ամբողջ քաղաքի տարածքում):

8. Հանրապետության տարածքում տեղաշարժվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է գրավոր դիմել ներքին գործերի բաժին` նշելով մեկնման պատճառը, վայրը և ժամկետը, որը չի կարող գերազանցել 7 օրը:

9. Փախստականի կարգավիճակ հայցող անձը կարող է մեկնել իր բնակավայրից միայն ներքին գործերի բաժնի թույլտվությամբ, որի մասին համապատասխան նշում է կատարում նրան տրված տեղեկանքի վրա և տեղեկացվում նոր բնակության վայրի ներքին գործերի բաժնին:

10. Մեկնման վայր ժամանելիս, ինչպես նաև այդ վայրից մեկնելիս փախստականի կարգավիճակ հայցող անձը պարտավոր է մեկօրյա ժամկետում հաշվառվել տեղի ներքին գործերի բաժնում, որը համապատասխան նշումներ է կատարում տեղեկանքի վրա:

11. Փախստականի կարգավիճակ հայցող անձը վերադառնալուց հետո մեկօրյա ժամկետում պարտավոր է հաշվառվել բնակության վայրի ներքին գործերի բաժնում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.08.2010, N 966-Ն 19.08.2010, N 52
03.05.2007, N 573-Ն 01.06.2007, N 52
04.07.2001, N 594 02.08.2001, N 52
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան