Գլխավոր տեղեկություն
Համար
N 405
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.1998-17.10.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.03/14(47)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.1998

040.0405.26.06.98

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 1998 թվականի N 405
քաղ. Երևան

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կասեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները, բացառությամբ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն գործող արտաբյուջետային հաշիվներով գործառնությունների:

 2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` մինչև 1998 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ իրենց համակարգի բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներ ունենալու կամ այդ հիմնարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպելու վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) թույլատրել բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 1-ը.

բ) 1998 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցնել բյուջետային հիմնարկների արտաբյուջետային և բանկային հաշիվներով գործառնությունները և այդ հաշիվների մնացորդը փոխանցել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջե` որպես այլ ոչ հարկային եկամուտներ, բացառությամբ սահմանված կարգով գործող բյուջետային հիմնարկների արտաբյուջետային բանկային հաշիվներով գործառնությունների:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան