«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
5 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 1999 թվականի N 136
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆ «ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՆԱԽԱԳԻԾ» ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ԹՈՒՆԵԼ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել նախկին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական ձեռնարկության «Թունել» դուստր ձեռնարկությունը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախկին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտ» պետական ձեռնարկության «Թունել» դուստր ձեռնարկության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման գործընթացի իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|