Գլխավոր տեղեկություն
Համար
N 539
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.1998-26.10.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2000

040.0539.31.08.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 օգոստոսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 օգոստոսի 1998 թվականի N 539
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 175 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 178 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 175 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե) ֆիզիկական անձինք (բացառությամբ անհատ ձեռներեցների) անձնական սպառման համար կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել սահմանված կարգով չդրոշմավորված դրոշմավորման ենթակա ապրանքներ` «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածով սահմանված չափի եռապատիկի չափով».

բ) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում «համաձայն սույն կարգի N 2 հավելվածի» բառերը փոխարինել «ոգելից խմիչքների համար` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի, ծխախոտի արտադրանքի համար` համաձայն սույն կարգի N 2ա հավելվածի» բառերով.

գ) որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետից հանել «բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի» բառերը.

դ) հանել որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետը.

ե) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 34-րդ կետով.

«34. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով».

զ) որոշմամբ հաստատված կարգի N 2 հավելվածում «Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերը փոխարինել «Ոգելից խմիչքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին դիմում» բառերով.

է) որոշմամբ հաստատված կարգը լրացնել N 2ա հավելվածով (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման մասին» N 178 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 «6. Ակցիզային դրոշմանիշեր ձեռք են բերում դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքներ արտադրողները` մինչև այդ ապրանքների բացթողումը` բացառությամբ բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացման դեպքերի:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում բռնագանձված, ինչպես նաև հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած չդրոշմավորված ենթաակցիզային ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված կարգով»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Դարբինյան

 

Հավելված N 2ա
Հայաստանի Հանրապետություն
ներմուծվող ակցիզային հարկով
հարկման ենթակա որոշ ապրանքների
դրոշմավորման կարգի

 

ՀՀ ՄՎ ___________________________________ պետին
(տարածաշրջանային մաքսատան անվանումը)

Գրանցման N ________ _____ _____________ 199  թ.

 

 

 Ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման մասին

 

Դ Ի Մ ՈՒ Մ

_______________________________________________________________
(ձեռնարկության լրիվ անվանումը, հասցեն)_______________________________________________________________
(բանկային տվյալները, ՀՎՀՀ-ն, պետական ռեգիստրում գրանցման համարը)
խնդրում է տրամադրել ծխախոտի արտադրանքի համար ակցիզային դրոշմանիշեր` ___________ հատ _____ գումարի չափով: Ընդհանուր գումարը`________________:
(տառերով)
Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են __________________________ (ապրանքների անվանումները, նկարագիրը, քանակը)
_______________________________________________________________
_______________________________________________________________
Տվյալ ապրանքատեսակները գնվում են N ______ պայմանագրով ____ _________ 199 թ. ______________________________________ կազմակերպությունից և կհասցվեն _______________________________________ պահեստ: Դրոշմավորումն իրականացվելու է _____________________ կազմակերպության _________________________________________________գործարանում:
(գործարանը գտնվելու երկիրը, հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները)

Ակցիզային դրոշմանիշերի համար գումարը մուտքագրվել է ___________ հաշվին ________ վճարման հավաստագրով _____ __________ 199 թ. և վճարված գումարը կազմում է
_________________:

(տառերով)


Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն

_________________
(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)


Գլխավոր հաշվապահ


_________________
(ստորագրությունը)


_________________
(անունը, ազգանունը)


Կ.Տ.
____ ____________ 199 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.10.1999, N 662 26.10.1999, N 539
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան