«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 1998 թվականի N 507
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասերը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. «Նաիրիտ» ԳԱՁ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել`
ա) հանրակացարանները (քաղ. Երևան, Չեխովի 12 ա և Ս. Տարոնցու 3) և դրանք հանձնել Երևանի Շենգավիթի թաղային համայնքին` սեփականության իրավունքով.
բ) պանսիոնատը (Կոտայքի մարզ, գ. Արզական), մանկական ճամբարը (Կոտայքի մարզ, գ. Հանքավան) և մարզադաշտը (քաղ. Երևան, Բագրատունյաց 2)` դրանք աճուրդով օտարելու համար, ստացված միջոցներով մարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերության ունեցած պարտավորությունները և կրեդիտորական պարտքերը.
գ) գլխավոր լաբորատոր մասնաշենքի աջ թևի 53-56 և Ա-Ֆ առանցքների միջև ընկած հատվածը` 3550 քառ. մետր ընդհանուր մակերեսով, և այն երկամսյա ժամկետում սահմանված կարգով հանձնել հայկական կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի «Արիաք» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` սեփականության իրավունքով:
Օտարված օբյեկտներում պահպանել պրոֆիլը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 13-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|