Գլխավոր տեղեկություն
Համար
N 180
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.1999-23.11.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.01/47(346)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.07.2002

040.0180.27.03.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 1999 թվականի N 180
քաղ. Երևան

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲՈՒԺՀԵՏԱԶՈՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) բուժհետազոտումն արդյունավետ անցկացնելու նպատակով սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված բժշկական հիմնարկներում ստեղծել հանձնաժողովներ.

բ) մինչև հերթական զորակոչը, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով հաստատված բժշկական հիմնարկների ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 27-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 27-ի N 180 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զինապարտների կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու եվ վարժական հավաքի կանչվելու ժամանակ բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների

 

NN
ը/կ

Հիվանդության անվանումը

Ընդգրկվող տարածքը

Բուժհիմնարկի անվանումը

1

2

3

4

1. Անոթային հիվանդություններ քաղ. Երևան Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
2. Տուբերկուլյոզ ամբողջ
հանրապետությունը
Աբովյանի հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր
3. Ինֆեկցիոն հիվանդություններ քաղ. Երևան «Նորք» մանկական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց
     ՀՀ մարզերը Երևանի N 1 քաղաքային ինֆեկցիոն հիվանդանոց
4. Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Մաշկաբանության և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկագիտական կենտրոն
5. Արյունաբանական հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Ռ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոն
6. Սրտանոթային հիվանդություններ` ռևմատիզմ և կոլագենոզներ

քաղ. Երևան

ՀՀ մարզերը

Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

7. Ստոմատոլոգիական և դիմածնոտային հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
8. Ակնաբուժական հիվանդություններ Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Նորք-Մարաշ և Դավթաշեն թաղային համայնքները Երևանի N 8 կլինիկական բուժմիավորում
    Երևանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան, Նուբարաշեն, Նոր Նորք թաղային համայնքները և ՀՀ մարզերը  Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն 
9. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ հիվանդություններ ՀՀ մարզերը Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի գիտահետազոտական կենտրոն  
    քաղ. Երևան Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
10. Հոգեբուժական հիվանդություններ

քաղ. Երևան

ՀՀ մարզերը

Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական դիսպանսեր

«Նորք» հոգեկան առողջության կենտրոն

11. Նյարդաբանական հիվանդություններ Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքները Երևանի N 2 կլինիկական հիվանդանոց
    Երևանի Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նուբարաշեն թաղային համայնքները «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
12. Ալերգոլոգիական հիվանդություններ ամբողջ
հանրապետությունը
N 1 համալսարանական հիվանդանոց
13. Էպիլեպսիա ամբողջ
հանրապետությունը
Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
14. Ուրոլոգիական հիվանդություններ և էնուրեզ Երևանի Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Նուբարաշեն թաղային համայնքները «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն
    Երևանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Նորք-Մարաշ թաղային համայնքները և ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
15. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններ քաղ. Երևան «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
16. Էնդոկրին հիվանդություններ Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները «Էրեբունի» բժշկական կենտրոն
    Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ թաղային համայնքները և ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
17. Վիրաբուժական հիվանդություններ Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ թաղային համայնքները  Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ
    Երևանի Էրեբունի, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նուբարաշեն թաղային համայնքները «Էրեբունի» բժշկական կենտրոն
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
18. Նեֆրոլոգիական հիվանդություններ Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն,Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները   «Էրեբունի» բժշկական կենտրոն
    Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան թաղային համայնքները «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն 
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
19. Գաստրոէնտերոլգիական հիվանդություններ Երևանի Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն,Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքները  Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
    Երևանի Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ թաղային համայնքները և ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
20. Թերապևտիկ այլ հիվանդություններ  քաղ. Երևան N 1 համալսարանական հիվանդանոց 
     ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
21. Պարբերական հիվանդություն քաղ. Երևան N 1 համալսարանական հիվանդանոց
    ՀՀ մարզերը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

  

Բուժհետազոտում անցկացնող տարածաշրջանային բժշկական հիմնարկներ

 

Հիվանդության անվանումը *

Ընդգրկվող տարածքը

Բուժհիմնարկի անվանումը

Բոլոր հիվանդություններով ՀՀ Սյունիքի մարզ «Կապանի հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Շիրակի մարզ «Սամարիթեր հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Լոռու մարզ «Վանաձորի N 1 հիվանդանոց» ՊՓԲԸ
Բոլոր հիվանդություններով ՀՀ Տավուշի մարզ «Իջևանի հիվանդանոց» ՊՓԲԸ

 

* Մարզերում ցանկացած հիվանդության հիվանդանոցային պայմաններում բժշկական հետազոտման դժվարության դեպքում զինապարտներն ուղեգրվում են Երևան` ըստ ցանկի: