Գլխավոր տեղեկություն
Համար
N 627
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.11.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.10.30/24(122)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 հոկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2000 թվականի N 627

քաղ. Երևան

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով կրպակներում, վրաններում և որոշակիորեն առանձնացված համանման այլ վայրերում առևտրային գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև ելնելով առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկությունների մշակման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

ՀՀ պետական եկամուտների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ

 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ վաճառականների միություն (2 մարդ, համաձայնությամբ)

 

ՀՀ սպառողների միություն (2 մարդ, համաձայնությամբ)

 

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն (2 մարդ, համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետ

(հանձնաժողովի քարտուղար)

 

Սահմանել, որ հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Հանձնաժողովին` մինչև 2000 թվականի հոկտեմբերի 20-ը ամփոփել ստացված առաջարկությունները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

3. Առևտրի իրականացման վայրերից (տոնավաճառ, շուկա և այլն) դուրս գտնվող կրպակների (տաղավարների), վրանների և որոշակիորեն առանձնացված այլ վայրերի միջոցով իրականացվող առևտրական գործունեության մասով մինչև 2000 թվականի նոյեմբերի 1-ը կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշմամբ հաստատված ժամկետացանկի 4-րդ կետի «ե», 6-րդ կետի «գ» ենթակետերի և 8-րդ կետի գործողությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան