Գլխավոր տեղեկություն
Համար
N 373
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱն
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1998 թվականի N 373
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` գործող օրենսդրությամբ սահմանված խնդիրների և գործառույթների առանձնահատկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ստեղծելու և անշարժ գույքի պետական միասնական կադաստրը վարելու մասին» N 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետից հանել «այն հանձնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ` նախարարության և վարչության կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան