040.0162.18.03.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 1999 թվականի N 162
քաղ. Երևան
ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 2860 դրամ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 16-ի «Բազային կենսաթոշակի և աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափերի սահմանման մասին» N 12 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |