Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.11.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.11.2010

Համաձայնեցված է

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 

ֆինանսների նախարար

 

__________________ Տ. Դավթյան

 

 կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Գ. Խաչատրյան

   

 8 նոյեմբերի 2010 թ.   N 739-Ն
             

 10 նոյեմբերի 2010 թ.  N 21
               

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվական, ՀՕ-183, այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի «դ» կետի համաձայն նվազեցվող եկամուտներ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության գումարները։ Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցման չափով։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիր չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության /հաշվառման/ հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը պահում (գանձում) է եկամտահարկ 11% դրույքաչափով՝ վճարված եկամտի գումարի նկատմամբ (առանց հաշվի առնելու այդ օրենքով սահմանված նվազեցումները)։

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով՝ ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Նվազեցվող եկամուտներ են համարվում միայն ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում կոնկրետ ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության (օժանդակության) գումարները։

Այն դեպքում, երբ դրամական և բնամթերային ձևով ցույց տրվող օգնության (օժանդակության) գումարները կանոնադրական գործունեության շրջանակներից դուրս են, ապա վերջիններս հարկվում են եկամտահարկով ընդհանուր սահմանված կարգով (հաշվի առնելով անձնական նվազեցումը, եթե ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է)։ Այն դեպքում, երբ հնարավորություն չկա իդենտիֆիկացնել Հայաստանում օգնություն (օժանդակություն) ստացած ֆիզիկական անձին, ապա ոչ առևտրային կազմակերպությունների կողմից եկամտահարկը հաշվարկվում է վճարված գումարներից 11% դրույքաչափով։

2. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գրենական պիտույքները և գրականությունը (գիրք, ամսագիր, թերթ) կոնկրետ ֆիզիկական անձանց անվճար (բացառությամբ՝ կանոնադրական գործունեության շրջանակներում օգնության /օժանդակության/ նպատակով) տրամադրելիս եկամտահարկը հաշվարկվում է ընդհանուր սահմանված կարգով (հաշվի առնելով անձնական նվազեցումը, եթե ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է)։

Այն դեպքում, երբ հնարավորություն չկա իդենտիֆիկացնել Հայաստանում գրենական պիտույքներ և գրականություն (գիրք, ամսագիր, թերթ) անվճար ստացած ֆիզիկական անձին, ապա ոչ առևտրային կազմակերպությունների կողմից եկամտահարկը հաշվարկվում է վճարված գումարներից 11% դրույքաչափով։

3. Ոչ առևտրային կազմակերպությունների կողմից բուկլետներ, քարոզչական թերթիկներ և համանման այլ նյութեր ֆիզիկական անձանց անվճար տրամադրելիս եկամտահարկ չի հաշվարկվում և չի վճարվում։