040.0099.25.02.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 1999 թվականի N 99
քաղ. Երևան
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՈՉ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված օֆսեթ թղթի, պիկապների ու միկրոավտոբուսների իրացման դանդաղ ընթացքը և շուկայում ձևավորված գները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1997 թվականի մայիսի 30-ին կնքված ոչ ծրագրային դրամաշնորհի մասին պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներկրված օֆսեթ թղթի մնացորդը, 30 պիկապի և 1999 թվականին Հայաստանի Հանրապետություն ներկրված 37 միկրոավտոբուսի իրացումն իրականացնել աճուրդային կարգով` ելնելով հետևյալ պայմաններից`
ա) նշված ապրանքների աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանել դրանց FOB գինը` վաճառքի օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համարժեք դրամով.
բ) նշված ապրանքների աճուրդային վաճառքն իրականացնել գործակալ կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած հոլանդական աճուրդի կարգի հիման վրա, ստորին գինը սահմանելով առնվազն FOB գնի 50 տոկոսի չափով.
գ) աճուրդի կազմակերպման և իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով գործակալ կազմակերպությանը տրամադրել ապրանքի իրացման գումարի 0,1 տոկոսը.
դ) նշված ապրանքների վաճառքն իրականացնել` ապահովելով իրացված տվյալ ապրանքի դիմաց 100 տոկոսի չափով գումարի նախնական վճարումը.
ե) նշված ապրանքների իրացումից գոյացող միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին` Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերը ֆինանսավորելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 5 | 11.01.2000, N 99 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|