040.0079.19.02.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 փետրվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 1999 թվականի N 79
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգում կառուցվածքային բարեփոխումների և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի 1999-2005 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրի մասին» N 741 որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու, ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման, դրանց վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու և ոռոգման ջրի դիմաց վարձի գումարների հավաքագրման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնների կիրարկումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի փետրվարի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման ԵՎ հաշվետվության
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ոռոգման նպատակով ջրօգտագործում` ջրային օբյեկտների (գետեր, լճեր, ջրամբարներ, խորքային և շատրվանող հորատանցքեր, աղբյուրներ և այլն) օգտագործումը ոռոգման նպատակով հողում ավելի բարենպաստ ջրային ռեժիմ ստեղծելու համար.
ջրօգտագործող` համայնքներ, ջրօգտագործողների սպառողական ընկերություններ, ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, բաժնետիրական ընկերություններ, հիմնարկներ, այգեգործական ընկերություններ, կոոպերատիվներ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, քաղաքացիներ.
ջուր ստացող` համայնքներ, ջրօգտագործողների սպառողական ընկերություններ, ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ, բաժնետիրական ընկերություններ, հիմնարկներ, այգեգործական ընկերություններ, կոոպերատիվներ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, քաղաքացիներ, այլ ջրօգտագործողներ.
ջրամատակարար` ջրային օբյեկտներից ջրառ իրականացնող, մայր և միջտնտեսային նշանակության ջրանցքներ, ջրատարներ, ջրհան կայաններ, շահագործող, ջուրը փոխադրող և ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության ոռոգման համակարգերի գլխամասերում (ոռոգման ջրի հանձնման-ընդունման դիտակետում) ջուր ստացողներին ջուր մատակարարող կառույց.
միջտնտեսային (միջհամայնքային) ոռոգման համակարգ` մեկից ավելի համայնքներ սպասարկող ոռոգման համակարգ.
ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգ միայն մեկ համակարգ սպասարկող ոռոգման համակարգ. բաժանարար մայր ջրանցքներից սկիզբ առնող սնվող ջրանցքներ.
ջրհան կայաններ` ոռոգման ջուրը ջրհան պոմպերի միջոցով ցածր նիշերից բարձր նիշեր մղող կառուցվածքների համալիր.
ջրառի կետ` կառուցվածքների, շինությունների կամ այլ միջոցների համալիր` ջրային օբյեկտներից ջրառ իրականացնելու համար.
ջրային օբյեկտ երկրի` մակերեսի և ստորերկրյա ջրեր բնական (գետեր, լճեր, առուներ, ճահիճներ, ստորերկրյա ավազաններ) ու արհեստական (ջրամբարներ, արհեստական լճեր և այլն).
ջրտուքի կետ` ջրամատակարարի և ջուր ստացողի կողմից ոռոգման ջրի հանձնման-ընդունման իրականացման, համապատասխան ջրաչափի սարք ունեցող ջրային օբյեկտ.
հիդրավլիկ միավոր` ոռոգելի որոշակի հողատարածքին միևնույն ջրաղբյուրից ջուր մատակարարող ջրատնտեսական կառույցներ (բաժանարարների խումբ կամ ջրհան կայան):
2. Սույն կանոնները կարգավորում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ջրամատակարարների և ջրօգտագործողների միջև ոռոգման ջրի օգտագործման հետ կապված փոխհարաբերությունները և, դրանցից բխող կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:
3. Ոռոգման ջրի օգտագործման հարցում կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են միջտնտեսային (միջհամայնքային) և ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլանավորման, ջրային օբյեկտներից ջրառի և ջրի բաշխման ու դրանց հաշվառման, հաշվետվություններ ներկայացնելու կարգով:
4. Ջրային օբյեկտներից ջրառն իրականացնում է հատուկ ջրօգտագործման թույլատվության դեպքում ապահովելու դրանում նշված պայմանների կատարումը:
5. Բնական ջրաղբյուրներից ջրառ իրականացնող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կատարվում են ջրօգտագործման (բնօգտագործման) վճարումներ:
6. Ոռոգման ջրի մատակարարումը վճարովի է և իրականացվում է պայմանագրային կարգով ջրօգտագործման պլանին համապատասխան: Ջրօգտագործումը պլանավորվում է հաշվի առնելով ջրաղբյուրում ջրի քանակությունը և ջրատնտեսական համակարգերի (ջրանցքներ, ջրհան կայաններ, խորքային և շատրվանող հորատանցքեր) տեխնիկական հնարավորությունները:
II. Ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլանավորումը
7. Ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործումը հաջորդ տարվա համար պլանավորվում է երկու փուլով նախնական` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերը, և ճշգրտված` տվյալ տարվա ոռոգման շրջանն սկսելուց 20 օր առաջ: Ջրօգտագործումը պլանավորվում է հետևյալ կերպ`
ա) ջրօգտագործման պլանները կազմվում են ըստ ջուր ստացողների, ջրաղբյուրների, ոռոգման համակարգերի, բաժանարարների և ջրհան կայանների.
բ) ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլանները կազմում է ջուր ստացողը ջրամատակարարի համապատասխան մասնագետների մասնակցությամբ և օգնությամբ.
գ) ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլանները կազմելու նպատակով ջուր ստացողը և ջրամատակարարի համապատասխան մասնագետները համատեղ ճշգրտում են հողօգտագործողների ներկայացրած ոռոգման ենթակա հողատարածքների վերաբերյալ հայտերը ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի: Ճշգրտված տվյալների հիման վրա կազմվում է N 1 ձևը (կցվում է).
դ) N 1 ձևի տվյալների ու գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմների հիման վրա սահմանված կարգով հաշվարկվում և որոշվում է ներտնտեսային (ներհամայնքային) նշանակության յուրաքանչյուր բաժանարարով ու ջրհան կայանով ջրտուքի չափը դաշտում (N 2 ձևը կցվում է).
Հաշվի առնելով ոռոգման ջրի կորուստները ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգում հաշվարկվում է ջրառը ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի գլխամասում` ջրտուքի կետում (N 3 ձևը կցվում է):
Ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի գլխամասերում ջրառի ծավալը ջուր ստացողի համար հիմք է հանդիսանում ջրամատակարարին սահմանված սակագներով վճարվելիք գումարների ծրագրավորման համար:
Ջրտուքը դաշտում ջուր ստացողի համար հիմք է հանդիսանում տվյալ տարում հողատեր-ջրօգտագործողներին ջրի բաշխման պլան-ժամանակացույց կազմելու և ջրամատակարարից գնված ու դաշտում տրված ջրի ծավալների տարբերության (կորուստների) արժեքը փայավճարների հաշվին հաշվարկելու համար:
Ջուր ստացողները նույն կարգով կազմում են նաև սեփական աղբյուրներից սնվող տնտեսային ոռոգման համակարգերի ջրօգտագործման պլանները:
8. Կազմված ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման ամփոփ պլանները համաձայնեցվում են համապատասխան մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ու ջրամատակարարի հետ և հաստատվում ջուր ստացողների կողմից:
9. Հաստատված նախնական ջրօգտագործման պլանի մեկական օրինակը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներկայացվում է համապատասխան մարզպետարանի գյուղատնտեսության բաժին և ջրամատակարարին:
Նախնական ջրօգտագործման պլանը ջուր ստացողի և ջրամատակարարի համար հիմք է հանդիսանում հաջորդ տարվա ոռոգման համակարգերի շահագործման ծախսերը ծրագրավորելու և ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելու համար (N 4 ձևը կցվում է):
10. Ջուր ստացողը նախնական ջրօգտագործման պլանը ճշգրտում է տվյալ տարվա ոռոգման շրջանն սկսելու նախօրյակին և այն սահմանված կարգով հաստատելուց հետո առաջին ջրտուքից 20 օր առաջ ներկայացնում է ջրամատակարարին: Ճշգրտված ջրօգտագործման պլանի տվյալներից ելնելով` ջուր ստացողը և ջրամատակարարը մեկ շաբաթվա ընթացքում ճշգրտումներ են կատարում ոռոգման ջրի մատակարարման պայմանագրում:
11. Ջուր ստացողը նույն կարգով կազմում և հաստատում է կրկնացանքի և աշնանացանի ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան: Կրկնացանքի և աշնանացանի ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլանը հիմք է հանդիսանում ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքելու համար:
III. Միջտնտեսային ջրօգտագործման պլանավորումը
12. Նախնական ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման ամփոփ պլանների հիման վրա, հաշվի առնելով մայր և միջտնտեսային ջրանցքներում ջրի կորուստները, ջրամատակարարը կազմում է հիդրոտեղամասերի նախնական ջրօգտագործման պլաններն ըստ մայր, միջտնտեսային ջրանցքների և ջրհան կայանների:
13. Ջրամատակարարը կազմում է նախնական ջրօգտագործման ամփոփ պլան-ժամանակացույց` հաշվի առնելով ջրանցքների փաստացի տեխնիկական ցուցանիշները (NN 5 և 6 ձևերը կցվում են):
14. Ջրամատակարարը նախնական ջրօգտագործման ամփոփ պլան-ժամանակացույցը համաձայնեցնում է համապատասխան մարզպետարանի հետ, այն հաստատում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 10-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետև «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն):
Նախնական ջրօգտագործման պլանների տվյալները «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համար հիմք են հանդիսանում ըստ ոռոգման համակարգերի ջրառի, ջրտուքի ծավալները, շահագործման ծախսերը ծրագրավորելու և սակագները սահմանելու համար:
15. Ջրամատակարարների ներկայացրած նախնական ջրօգտագործման պլանների հիման վրա «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը կազմում է նախնական ջրօգտագործման-ջրաբաշխման ամփոփ պլանները և հաստատում դրանք` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ:
16. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարներից ստացած ճշգրտված ջրօգտագործման պլանների տվյալների հիման վրա, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ, առաջին ջրտուքից 10 օր առաջ, ըստ գոտիների ճշգրտում է նախնական ջրօգտագործման-ջրաբաշխման ամփոփ պլանները:
IV. Ոռոգման ջրի մատակարարումը (ոռոգման ջրի հանձնում-ընդունում)
17. Ոռոգման ջուրը մատակարարվում է ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցին համապատասխան, իսկ դրանից շեղումների դեպքում ջուր ստացողի կողմից, 2 օր առաջ ներկայացված հայտի հիման վրա (N 7 ձևը կցվում է):
18. Ոռոգման ջրի հանձնում-ընդունում կատարում են ջրամատակարարի և ջուր ստացողի կողմից հրամանով նշանակված նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչները (ջրբաշխները):
19. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումը ջրաչափական դիտակետում կատարում են նշված լիազոր ներկայացուցիչները օրական առնվազն երկու անգամ ու տվյալները գրանցում ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրում (N 8 ձևը կցվում է):
20. Ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է, որը կազմվում է նույն համարով 3 օրինակից, որոնցից մեկը լրացվելուց և վավերացվելուց հետո տրվում է ջուր ստացողին, երկու օրինակը մնում է ջրամատակարարի մոտ: Ջրամատակարարը դրանցից մեկն ամփոփ տեղեկագրով ներկայացնում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
21. Ջրամատակարարի և ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչների լրացման ու ստորագրած ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերը ստորագրում ու կնիքով հաստատում են ջրամատակարարի և ջուր ստացողի ղեկավարները առաջին տասնօրյակինը տվյալ ամսվա 11-ին, երկրորդ տասնօրյակինը տվյալ ամսվա 21-ին, իսկ երրորդ տասնօրյակինը հաջորդ ամսվա 1-ին:
22. Ջրամատակարարի և ջուր ստացողի երկկողմանի հաստատված ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերի հիման վրա կազմվում է ոռոգման ջրի մատակարարման - ստացման ամսական ամփոփ ակտ (N 9 ձևը կցվում է), որը հիմք է հանդիսանում կողմերի ֆինանսական փոխհարաբերությունները կարգավորելու համար:
23. Ջրամատակարարի և ջուր ստացողի փոխհարաբերությունների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում մամուլում և զանգվածային լրատվության միջոցներով:
V. Ջրային օբյեկտներից ջրառի իրականացումը
24. Ջրամատակարարը ջրային օբյեկտներից մայր ջրանցքներով և ջրհան կայաններով ջրառը և ջրաբաշխումն իրականացնում է համաձայն ջրօգտագործման պլան-ժամանակացույցի, իսկ Սևան-Հրազդանյան համակարգից նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հաստատած փոխհարաբերությունների կարգին համապատասխան:
25. Ախուրյանի ջրամբարից, Արաքս և Ախուրյան գետերից սնվող ջրանցքների գլխամասային ջրառի հանգույցներում միջպետական ջրաբաշխումը, ոռոգման ջրի բաշխման և օգտագործման կարգավորումն իրականացնում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միջպետական ջրաբաշխման կարգին և միջհամակարգային ջրօգտագործման պլաններին համապատասխան:
26. Ջրամբարներից ոռոգման նպատակով ջրի բացթողման կարգավորումը և օպերատիվ կառավարումն իրականացնում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ջրօգտագործման պլան-ժամանակացույցների և ջրամատակարարների հայտերի հիման վրա:
VI. Ջրաչափությունը եվ ոռոգման ջրի հաշվառումը
27. Օգտագործված ոռոգման ջուրը ենթակա է հաշվառման:
28. Ջրային օբյեկտներից ջրառը գլխամասային ջրաչափական դիտակետերում հաշվառում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության ոռոգման համակարգերի համապատասխան մասնաճյուղերը:
29. Ջուր ստացողներին մատակարարված ոռոգման ջուրը հաշվառում են ջրամատակարարն ու ջուր ստացողը համատեղ:
30. Ջուր ստացողներին մատակարարված ոռոգման ջուրը հաշվառվում է ներտնտեսային նշանակության բաժանարարների գլխամասային ջրաչափական դիտակետերում:
31. Ջրային օբյեկտներից ջրառի գլխամասային ջրաչափական դիտակետերը պարտադիր ապահովվում են ինքնագիր հորիզոնաչափով (լիմնեգրաֆ):
32. Ներտնտեսային նշանակության բաժանարարների գլխամասային ջրաչափական դիտակետերը ապահովվում են ջրանցքի տեխնիկական ցուցանիշներին համապատասխան ջրաչափական կառուցվածքներով և սարքավորումներով:
33. Ջրային օբյեկտներից ջրառի և ներտնտեսային նշանակության բաժանարարների գլխամասային ջրաչափական դիտակետերը շահագործում է ջրամատակարարը տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան:
34. Ջրամատակարարի կողմից կատարվող ջրառի և ջրտուքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համապատասխան կազմակերպությունը:
35. Ջրառի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:
36. Ջրամատակարարը ներտնտեսային նշանակության բաժանարարների գլխամասային ջրաչափական դիտակետերի չափաբերման` ոռոգման ջրի մակարդակի և ծախսի կորի աղյուսակի մեկ օրինակը տալիս է ջուր ստացողին:
37. Ջրառը և ջրտուքը ջրաչափական սարքավորումներով չապահովված ջրառի և ջրտուքի կետերում արգելվում են:
38. Ջրամատակարարը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ջրաչափական դիտակետերում կատարում է ստուգիչ չափումներ: Անհրաժեշտության դեպքում կարող են լրացուցիչ չափումներ կատարվել ջուր ստացողի պահանջով:
39. Ջրաչափական դիտակետերում գրանցված տվյալների հիման վրա կատարված հաշվառումների և ներկայացված հաշվետվությունների ճշտությունն ապահովելու նպատակով «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ամսական առնվազն մեկ անգամ Սևան-Հրազդանյան համակարգի, Ախուրյան ու Արաքս գետերից սնվող ջրանցքների գլխամասային, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այդ ջրանցքներից ջրտուքի և հաշվեկշռային ջրաչափական դիտակետերում կատարում է ստուգիչ չափումներ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից լիազորված ներկայացուցչի մասնակցությամբ: Մյուս ջրանցքների գլխամասային և ջրտուքի ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումները կատարվում են ըստ անհրաժեշտության:
VII. Ոռոգման ջրի հաշվառման վերաբերյալ հաշվետվություններ
40. Ջրային օբյեկտներից ջրառի և ջուր ստացողներին մատակարարված ոռոգման ջրի հաշվառման վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետև հաշվետվություններ) ներկայացնում է ջրամատակարարը:
41. Հաշվետվությունները ներկայացնում են
ա) ամենօրյա օպերատիվ.
բ) տասնօրյակային` ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերի մեկական օրինակները ջուր ստացողների անվանացանկի հետ միասին.
գ) ոռոգման համակարգերի ամսական ջրառի և ջրտուքի վերաբերյալ (աճողական կարգով) հաշվետվություն (N 1-ՋՏ ձևը կցվում է).
դ) ջրհան կայանների աշխատանքի վերաբերյալ ամսական հաշվետվություն (N 5-ՋՏ ձևը կցվում է).
ե) ջրօգտագործման վերաբերյալ եռամսյակային վիճակագրական հաշվետվություն համաձայն N 2-ՏՊ (ջրտնտ.) ձևի:
42. Ամենօրյա օպերատիվ, տասնօրյակային և ամսական հաշվետվությունները ներկայացվում են «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն:
43. Ջրամատակարարներն ամենօրյա հաղորդագրությամբ մինչև ժամը 12.00-ն «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանն են հայտնում ջրային օբյեկտներից գլխամասային ջրառի մասին տվյալները:
44. Ջրամատակարարը ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերն ու ջուր ստացողների անվանացանկը «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն է ներկայացնում տվյալ ամսվա 12-ին, 22-ին, իսկ երրորդ տասնօրյակինը` հաջորդ ամսվա 2-ին:
45. Ջրամատակարարը մինչև հաջորդ ամսվա 5-ը «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն է ներկայացնում ամսական հաշվետվություններ` համաձայն NN 1-ՋՏ և 5-ՋՏ ձևերի:
46. Ջրամատակարարները եռամսյակային վիճակագրական հաշվետվությունը (N 2-ՏՊ (ջրտնտ.) ձև) կազմում և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերություն են ներկայացնում հաշվետու եռամսյակի հաջորդ ամսվա 5-ին: «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը հաշվետվություններ ամփոփում և սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
47. «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությունը ջրառի և ջուր ստացողների ջրի մատակարարման վերաբերյալ ամսական հաշվետվությունները (NN 1-ՋՏ և 5-ՋՏ ձևեր) ըստ ոռոգման համակարգերի, մինչև հաջորդ ամսվա 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
VIII. Ներտնտեսային (ներհամայնքային) ջրատնտեսական համակարգերում ստացված ոռոգման ջրի հաշվառումը, հողատեր-ջրօգտագործողներին ոռոգման ջրի բաշխումը
48. Ջուր ստացողը ոռոգելի հողերի հատակագծի և ժապավենային գրքի հիման վրա կազմում է հողատեր-ջրօգտագործողների ոռոգելի հողերի հաշվառման մայր մատյանը (N 10 ձևը կցվում է):
49. Ջուր ստացողը սահմանված ժամկետում կազմում և հաստատում է տվյալ տարվա ջրօգտագործման պլանը, որի համաձայն պայմանագիր է կնքում ջրամատակարարի հետ: Պայմանագրի կնքման համար հիմք են հանդիսանում ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցը, հողատեր-ջրօգտագործողների անվանացանկը պլանով նախատեսված ծավալով ոռոգման ջրի բաշխման մասին տվյալներով հանդերձ, և ջրամատակարարից ստացվելիք ոռոգման ջրի դիմաց վարձի վճարման վերաբերյալ հողատեր-ջրօգտագործողների պարտավորագիրը:
50. Ջուր ստացողը ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցի և կնքված պայմանագրի հիման վրա կազմում է հողատեր-ջրօգտագործողների ոռոգման ջրի բաշխման պլան-ժամանակացույցը (N 11 ձևը կցվում է), որը հաստատվում է ջուր ստացողի գործադիր մարմնի ու փայատերերի ընդհանուր ժողովի կողմից: Ջրման ժամկետների մասին տեղյակ է պահվում հողատեր-ջրօգտագործողներին:
51. Ջուր ստացողը կազմում է փայատերերի կողմից վճարվող և փայավճարների հաշվին կատարվող ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի շահագործման ծախսերի նախահաշիվը, որը հաստատում է փայատերերի ընդհանուր ժողովը: Ջուր ստացողը նաև հաշվարկում է փայավճարների հաշվին վճարվող ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերում ոռոգման ջրի ունեցած կորուստների արժեքը ջրամատակարարից գնված ջրի սակագնով: Ելնելով նշված շահագործման ծախսերի և ոռոգման ջրի ունեցած կորուստների արժեքի հաշվարկից որոշվում է ջրամատակարարից գնված ոռոգման ջրի սակագնի վրա հողատեր-ջրօգտագործողներին դաշտում տրվող մեկ խոր մետր ոռոգման ջրի հաշվով ավելացվող փայավճարի չափը:
52. Ջուր ստացողը ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերի շահագործման հետ կապված ծախսերի և ջրամատակարարների, հողատեր-ջրօգտագործողների հետ կատարվող տնտեսական գործառնությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 147 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հաշվետվության մասին կանոնադրությանը համապատասխան:
53. Ջուր ստացողը ջրամատակարարից ոռոգման ջուր ստանալու նպատակով մինչև ոռոգման շրջանի սկիզբը յուրաքանչյուր հիդրավլիկ միավորի համար հրամանով նշանակում է նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչ (ջրբաշխ) և նրան պաշտոնապես ներկայացնում է ջրամատակարարին:
54. Ջուր ստացողը յուրաքանչյուր հողատեր-ջրօգտագործողին տալիս է ոռոգման ջուր օգտագործելու աբոնենտային գրքույկ (N 12 ձևը կցվում է):
55. Ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում ջուր ստացողը պարտավոր է երկու օր առաջ ջրամատակարարին ներկայացնել մատակարարվող ոռոգման ջրի ծավալների վերաբերյալ հայտ:
56. Ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչը (ջրբաշխը) ջրտուքի կետերում ջրամատակարարից ստանում է ոռոգման ջուրը, որի վերաբերյալ տվյալները (ջրաչափական դիտակետերի չափաձողի ցուցմունքը) (սմ), ելքի մեծությունը (լ/վրկ), ջրի ծավալը (խոր. մ) գրանցվում են ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրում: Ջրաչափական դիտակետերում դիտարկումները կատարվում են օրական առնվազն երկու անգամ և հաստատվում երկկողմ ստորագրություններով: Ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագիրը կնքում և հաստատում են ջրամատակարարի և ջուր ստացողի ղեկավարները: Այն հիմք է հանդիսանում ջուր ստացողի մոտ ոռոգման ջրի դիմաց վարձի հաշվարկման, հաշվառման և վճարման համար:
57. Ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչը (ջրբաշխը) ջրամատակարարից ստացած ոռոգման ջուրը պլան-ժամանակացույցի համաձայն բաշխում է հողատեր-ջրօգտագործողներին, ոռոգման ջրի բաշխման վերաբերյալ տվյալները գրանցում է ոռոգման ջրի բաշխման ամենօրյա մատյանում (N 13 ձևը կցվում է) և լրացնում հողատեր-ջրօգտագործողների ոռոգման ջրի օգտագործման աբոնենտային գրքույկի հերթական անդորրագիրը: Անդորրագրի հիմքը մնում է հողատեր-ջրօգտագործողի, իսկ կտրոնը ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցչի (ջրբաշխի) մոտ:
IX. Ոռոգման ջրի դիմաց վարձի հաշվարկումը, հաշվառումը, գանձումը ԵՎ տնօրինումը
58. Ոռոգման ջրի դիմաց վարձը և փայավճարը հողատեր-ջրօգտագործողներին անձամբ վճարում են իրենց բնակավայրերում գտնվող Հայփոստի կամ Հայխնայբանկի տեղական բաժանմունքներում: Ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրի ու դրա հավելվածի մեկական օրինակներն այդ նպատակով տրամադրվում են Հայփոստի կամ Հայխնայբանկի տեղական բաժանմունքին հողատեր-ջրօգտագործողների վճարած գումարը պայմանագրում նշված տոկոսաչափերին համապատասխան ջրամատակարարի և ջուր ստացողի միջև բաժանելու համար:
59. Ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցիչը (ջրբաշխը) հողատեր-ջրօգտագործողներին բաշխված ոռոգման ջրի օգտագործման աբոնենտային գրքույկների անդորրագրերի կտրոնների հիման վրա կազմում է հաշվետվություն (տվյալ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակի հաջորդ օրը) ջրամատակարարից ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերի տվյալներին համապատասխան ստացած ոռոգման ջուրը հողատեր-ջրօգտագործողներին բաշխելու վերաբերյալ (N 14 ձևը կցվում է) և այն ներկայացնում է ջուր ստացողի գործադիր մարմին: Հաշվետվությանը կցվում են ջրամատակարարից ստացված ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագիրն ու նշված անդորրագրերի կտրոնները:
60. Ջուր ստացողի գործադիր մարմինն ստուգում է ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցչի (ջրբաշխի) ներկայացրած հաշվետվությունը, որոշում ջրտուքի կետերում ջրամատակարարից ստացված (գնված) և հողատեր-ջրօգտագործողներին բաշխված ոռոգման ջրի ծավալների տարբերությունը (ներտնտեսային (ներհամայնքային) ոռոգման համակարգերում ոռոգման ջրի ունեցած կորուստների ծավալը): Տարբերությունը` կորուստը, չպետք է գերազանցի ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված և ջրամատակարարի հետ ոռոգման ջրի մատակարարման մասին կնքված պայմանագրով ամրագրված չափը: Գերազանցման դեպքում ջուր ստացողը ոռոգման ջրի կորստի գերազանցման չափի դիմաց ջրամատակարարին վճարում է փայավճարների հաշվին:
Ջուր ստացողի գործադիր մարմինը հաշվարկում է օգտագործված ոռոգման ջրի դիմաց հողատեր-ջրօգտագործողների կողմից վճարման ենթակա գումարը (հողատեր-ջրօգտագործողների օգտագործման ոռոգման ջրի ծավալը բազմապատկվում է մատակարարվող մեկ խոր. մետր ոռոգման ջրի սակագնով դրան ավելացնելով սույն կանոնների 51-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված փայավճարի չափը) և նշված հաշվետվությունը ներկայացնում է ջուր ստացողի ղեկավարի հաստատմանը:
61. Ջուր ստացողի ղեկավարն ստուգում և հաստատում է ներկայացված հաշվետվությունը և մակագրում հաշվապահությանը` համապատասխան ձևակերպումների համար:
62. Հաշվապահը ոռոգման ջրի օգտագործման աբոնենտային գրքույկների համարներով յուրաքանչյուր հողատեր-ջրօգտագործողի անվամբ բացում է ոռոգման ջրի ստացման և վարձի վճարման անալիտիկ հաշվառման քարտ:
63. Հաշվապահը ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցչի (ջրբաշխի) ներկայացրած և ջուր ստացողի գործադիր մարմնի ու ղեկավարի կողմից ստուգված հաստատված հաշվետվությունների տվյալների հիման վրա կատարում է հետևյալ հաշվապահական գրանցումները`
ա) ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերով ստացված ոռոգման ջրի ծավալը բազմապատկում է սահմանված սակագնով և ստացված գումարը պարտագրում (կրեդիտագրում) ջրամատակարարի անվամբ բացված քարտում և պահանջագրում (դեբետագրում) ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցչի (ջրբաշխի) անվամբ բացված քարտում.
բ) հողատեր-ջրօգտագործողների կողմից վճարման ենթակա գումարը պահանջագրում է հողատեր-ջրօգտագործողների անուններով բացված անալիտիկ հաշվառման քարտերում: Միաժամանակ հավաքագրման ենթակա ամբողջ գումարից ջրամատակարարին վճարման ենթակա գումարի չափով պարտագրում է ջուր ստացողի նյութական պատասխանատու հանդիսացող լիազոր ներկայացուցչի (ջրաբաշխի) անվամբ բացված անալիտիկ հաշվառման քարտում:
64. Հողատեր-ջրօգտագործողների ոռոգման ջրի ստացման և վարձի վճարման անալիտիկ հաշվառման քարտերի տվյալների հիման վրա յուրաքանչյուր տասնօրյակի վերջում, ջուր ստացողի ղեկավարի և հաշվապահի ստորագրություններով, հողատեր-ջրօգտագործողներին տրվում է ծանուցագիր նրանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց Հայփոստի կամ Հայխնայբանկի բաժանմունքում վճարման ենթակա գումարի վերաբերյալ տվյալ ամսվա առաջին տասնօրյակի համար տվյալ ամսվա 13-ին, երկրորդ տասնօրյակի համար տվյալ ամսվա 23-ին, իսկ երրորդ տասնօրյակի համար հաջորդ ամսվա 3-ին:
65. Հողատեր-ջրօգտագործողներն ստացած ծանուցագրի հիման վրա երկու օրվա ընթացքում ծանուցագրում նշված գումարը մուծում է Հայփոստի կամ Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքում, վերջինից ստանում վճարումը կատարելու մասին համապատասխան անդորրագրեր և դրանք ներկայացնում ջուր ստացողի հաշվապահություն իրենց անձնական քարտերում համապատասխան գրանցում և հաշվապահական ձևակերպում կատարելու համար:
66. Ջուր ստացողի հաշվապահությունը հողատեր-ջրօգտագործողների ներկայացրած ոռոգման ջրի դիմաց վարձի վճարման անդորրագրերի հիման վրա պահանջագրում է «Հատուկ հաշիվներ բանկում» հաշվում և պարտագրում յուրաքանչյուր հողատեր-ջրօգտագործողի անձնական անալիտիկ քարտում:
67. Հայփոստի կամ Հայխնայբանկի տեղական բաժանմունքը հողատեր-ջրօգտագործողներից ստացած գումարից ջրամատակարարի և ջուր ստացողի միջև կնքված ոռոգման ջրի մատակարարման մասին պայմանագրում նշված տոկոսաչափերին համապատասխան փայավճարը հատկացնում է ջուր ստացողին, իսկ մատակարարված ջրի վարձը ջրամատակարարին հասանելիք գումարը, դրամարկղացնում և փոխանցում է «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համապատասխան տարանցիկ հաշվին:
68. Ջուր ստացողը յուրաքանչյուր ամսվա վերջում Հայփոստ կամ Հայխնայբանկի համապատասխան բաժանմունքից ստացված տեղեկատվության հիման վրա ջրամատակարարին վճարված գումարի չափով պահանջագրում է նրա անվամբ բացված քարտում: Նա վճարված փայավճարների գումարի չափով պահանջագրում է ջուր ստացողի համապատասխան հաշվում (հաշվարկային հաշվում կամ «Դրամարկղ» հաշվում), իսկ ամբողջ գումարի չափով պարտագրում է «Հատուկ հաշիվներ բանկում» հաշվում:
69. Ջուր ստացողի հաշվապահը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 10-ը կազմում է պարտապան հողատեր-ջրօգտագործողների պարտքերի ցուցակը աճողական կարգով, և այն ներկայացնում ջուր ստացողի ղեկավար մարմին (ղեկավարին) պարտքերը անվերապահորեն մարելու նպատակով ջուր ստացողների կանոնադրության և ներքին կանոնակարգի համաձայն միջոցներ ձեռնարկելու համար: Ջուր ստացողի հաշվապահը նշված պարտքերի ցուցակի մեկ օրինակը պարտադիր ներկայացնում է Հայփոստի կամ Հայխնայբանկի համապատասխան բաժանմունք:
Ձև 1
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
___ մարզի ___ համայնքի ___199 թ. օգտագործվող ոռոգելի հողերի մասին |
/հեկտար/
Մայր, |
Մայր, |
Բաժանարարի |
այդ թվում` | ||||||||||
աշնա- |
գարնա- |
բանջա- |
կարտո- |
բազմամ- |
միամյա |
եգիպտա- |
եգիպտա- |
խաղողի |
պտղատու |
տնամերձ | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ձև 2
Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
___ մարզի ___ համայնքի ___199 թ. ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման |
Ջրտուքի չափը դաշտում
Ոռոգման |
Մայր, միջտնտե- |
Ներտնտեսա- |
Չափի |
Ապրիլ |
Մայիս |
|
Նոյեմբեր |
Ընդամենը | ||||||
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
|
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
|||||
լ/վրկ | ||||||||||||||
հազ. խոր.մ | ||||||||||||||
աճողա- կան հազ. խոր.մ |
||||||||||||||
Ձև 3
Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
___ մարզի ___ համայնքի ___199 թ. ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման |
ՋրառԸ ջրբաժանի գլխամասում` ջրտուքի կետում
Ոռոգման |
Մայր, միջտնտե- |
Բաժանա- |
Չափի |
Ապրիլ |
Մայիս |
|
Նոյեմբեր |
Ընդամենը | ||||||
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
||||||
լ/վրկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
հազ. խոր.մ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
աճողա- |
|||||||||||
Ձև 4
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N ոռոգման ջրի մատակարարման
_____________________________________________________ «Ոռոգում» ՊՓԲԸ-ի _________________________ («Ոռոգում» ՊՓԲԸ-ի մասնաճյուղի անվանումը) մասնաճյուղը (այսուհետև` ջրամատակարար), որը գործում է մասնաճյուղի կանոնադրությանը համապատասխան, մի կողմից, ի դեմս մասնաճյուղի տնօրեն ___ _____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) մյուս կողմից, ի դեմս _________մարզի__________համայնքի (մարզի անվանումը) (համայնքի անվանումը) ___________________________________________________ (ջուր սպառողների ընկերության, ջուր սպառողների կոոպերատիվի կամ այլ ջուր ստացողների անվանումը) _____________ (այսուհետև` ջուր ստացող)____________________կնքեցին (անունը, հայրանունը, ազգանունը) սույն պայմանագիրը: |
I. Պայմանագրի առարկան
1. Սույն պայմանագրի առարկան ոռոգման ջրի մատակարարումն է:
2. Ջրամատակարարը սահմանված կարգով հաստատված ներտնտեսային (ներհամայնքային) ջրօգտագործման պլան-ժամանակացույցի (այսուհետև` ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույց) համաձայն, սահմանված սակագնով ջուր ստացողին մատակարարում է _________ հազ. խոր. մ ոռոգման ջուր` մեկ խոր. մետրը` ___ դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ջուր ստացողն ընդունում է ջուրը և ապահովում Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնների համաձայն ստացված ոռոգման ջրի վարձի վճարումը:
3.Սույն պայմանագրին համապատասխան հաշվարկված նախնական գումարը կազմում է ___ հազ. դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկ ____ _______ հազ. դրամ:
4. Սույն պայմանագրի կնքման համար հիմք են հանդիսանում ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցը և հողատեր-ջրօգտագործողների անվանացանկը (համաձայն հավելվածի)` պլանով նախատեսված ծավալով ոռոգման ջրի բաշխման տվյալներով և ջրի վարձը չվճարելու դեպքում անձնական գույքով պատասխանատվություն կրելու պարտավորությամբ: Նշված փաստաթղթերը սույն պայմանագրի անբաժանելի մասն են:
5. Կողմերի միջև փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոններով ու սույն պայմանագրով:
II. Ոռոգման ջրի մատակարարման կարգը
6. Ոռոգման ջրի հանձնում-ընդունումն իրականացվում է ջրաչափական դիտակետերում` կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:
7. Ոռոգման ջրի հանձնման-ընդունման փաստը գրանցվում է ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման տասնօրյակային ակտ-օրագրում:
III. Ջրամատակարարի պարտավորությունները
8. Ջրամատակարարը`
ա) ջրօգտագործման պլան-ժամանակացույցը և հողատեր-ջրօգտագործողների անվանացանկը ջուր ստացողից ստանալուց հետո նրա հետ կնքում է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.
բ) հրամանով նշանակում է ոռոգման ջրի հանձնման լիազոր ներկայացուցիչ.
գ) ջրտուքի կետերում ապահովում է ջրաչափական դիտակետերի կառուցումը, չափիչ սարքերի տեղադրումը, չափաբերումը և դրանց անխափան աշխատանքը.
դ) ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցի, իսկ դրանից շեղումների դեպքում` ջուր ստացողի գրավոր հայտի համաձայն ջրաչափական դիտակետերում ապահովում է ջրի հանձնումը ջուր ստացողին.
ե) ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցով սահմանված ծավալից պակաս ոռոգման ջուր մատակարարելու դեպքում, հաջորդ 5 օրվա ընթացքում լրացնում է պակաս տրված ոռոգման ջրի ծավալը.
զ) տարերային աղետների, վթարների պատճառով ոռոգման ջրի մատակարարումը դադարեցնելու, պակասեցնելու կամ ավելացնելու մասին անմիջապես տեղեկացնում է ջուր ստացողին:
IV. Ջուր ստացողի պարտավորությունները
9. Ջուր ստացողը`
ա) մինչև ոռոգման շրջանի սկիզբն իր միջոցներով և ուժերով վերանորոգում, մաքրում և նախապատրաստում է ներտնտեսային ոռոգման համակարգը.
բ) ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցով սահմանված ոռոգման ջրի ծավալի փոփոխման դեպքում երկու օր առաջ ջրամատակարարին է ներկայացնում հայտ.
գ) ջրամատակարարից ոռոգման ջուր ստանալու համար հրամանով նշանակում է լիազոր ներկայացուցիչ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրամատակարարին է ներկայացնում նրա ստորագրությունը հաստատող փաստաթուղթը.
դ) ջրաչափական դիտակետերում ստուգիչ չափումների անհրաժեշտություն առաջանալու դեպքում մասնակցում է ստուգիչ չափումներին.
ե) տվյալ ամսվա առաջին տասնօրյակի ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագիրը հաստատում է տվյալ ամսվա 11-ին, երկրորդ տասնօրյակինը` տվյալ ամսվա 21-ին, իսկ երրորդ տասնօրյակինը` հաջորդ ամսվա 1-ին.
զ) սույն պայմանագրի կնքումից հետո 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան առաջին ջուրն ստանալու նախօրյակին, ապահովում է պայմանագրային գումարի 10 տոկոս կանխավճարի վճարումը` Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման և հաշվետվության կանոնների համաձայն:
V. Ոռոգման ջրի վարձի վճարման կարգը ԵՎ ժամկետները
10. Ջուր ստացողի հողատեր-ջրօգտագործողները ոռոգման ջրի վարձը և փայավճարը վճարում են Հայփոստի կամ Հայխնայբանկի (անվանումն ընդգծվում է) ____________ բաժանմունքում այդ նպատակով բացված հաշվին: 11. Կողմերը, հիմք ընդունելով ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ___ տոկոս կորուստների չափը (NN 2 և 3 ձևերով նախատեսված ոռոգման ջրի ծավալների հարաբերականությունը), պայմանավորվում են, որ սույն պայմանագրի 10-րդ կետին համապատասխան վճարված գումարից ոռոգման ջրի վարձը կազմում է ___ տոկոս, իսկ փայավճարը` ___ տոկոս: 12. Կողմերը սույն պայմանագրով լիազորում են Հայփոստի կամ Հայխնայբանկի (անվանումն ընդգծվում է) _____________ բաժանմունքին սույն պայմանագրի 10-րդ կետին համապատասխան (բնակավայրի անվանումը)
վճարված գումարից ___ տոկոսը դրամարկղացման միջոցով փոխանցել «Ոռոգում» ՊՓԲԸ-ի ______ բացված _____________ տարանցիկ հաշվին, իսկ _______ տոկոսը հատկացնել ջուր ստացողին: (բանկի անվանումը) (հաշվի համարը) 13. Ջուր ստացողը սահմանված կարգով ապահովում է ստացված ոռոգման ջրի դիմաց վարձի վճարումը` ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերին համապատասխան, տվյալ ամսվա առաջին տասնօրյակինը` մինչև տվյալ ամսվա 15-ը, երկրորդ տասնօրյակինը` մինչև տվյալ ամսվա 25-ը, երրորդ տասնօրյակինը` մինչև հաջորդ ամսվա 5-ը: 14. Սույն պայմանագրով նախատեսված ժամկետներից վճարումներն ուշացնելու դեպքում ջուր ստացողը ուշացրած յուրաքանչյուր օրվա համար ջրամատակարարին վճարում է տույժ` փայավճարի հաշվին, պարտքի գումարի 0,1 տոկոսի չափով: 15. Կողմերի միջև վերջնահաշվարկները կատարվում են ոռոգման շրջանի ավարտին զուգընթաց, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը: |
VI. Լրացուցիչ պայմաններ
16. Հանձնված և ընդունված ոռոգման ջուրը չափվում է օրական առնվազն երկու անգամ ու գրանցվում ոռոգման ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրերում: Դիտման ժամերն են __ և __: Սահմանված ժամին որևէ կողմի լիազոր ներկայացուցչի չներկայանալու դեպքում հիմք է ընդունվում ներկայացած կողմի գրանցումը` հաջորդ հանդիպման ժամանակ տվյալները ճշտելու պայմանով:
17. Սույն պայմանագրով նախատեսված ժամկետում ոռոգման ջրի վարձը չվճարելու դեպքում ջրամատակարարը դադարեցնում է ոռոգման ջրի մատակարարումը: Ոռոգման ջրի մատակարարումը դադարեցնելու հետևանքով ջուր ստացողի կրած վնասի համար ջրամատակարարը պատասխանատվություն չի կրում:
18. Ոռոգման ջրի մատակարարումը վերսկսվում է պարտքերը և հաշվարկված տույժերը ջուր ստացողի կողմից ամբողջությամբ մարվելուց հետո:
19. Սույն պայմանագրի 2-րդ կետում նշված մատակարարվող ոռոգման ջրի ընդհանուր ծավալի սահմաններում, առաջանցմամբ, ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված ոռոգման ջրի ծավալից ավելի ոռոգման ջուր կարող է տրվել վճարման պայմանով, ջուր ստացողի հայտի համաձայն, ջրամատակարարի տեխնիկական հնարավորության դեպքում:
20. Ջրամատակարարը սույն պայմանագրի 2-րդ կետում նշված ծավալով ոռոգման ջրի մատակարարումից հետո ջուր ստացողին ոռոգման ջուր կարող է մատակարարել վերջինիս կողմից ոռոգման ջրի մատակարարման նոր (լրացուցիչ) պայմանագրի կնքման դեպքում:
21. Տարերային աղետների պատճառով ոռոգման ջրի մատակարարումը դադարեցվելու հետևանքով ջուր ստացողի կրած վնասի համար ջրամատակարարը պատասխանատվություն չի կրում:
22. Ջրամատակարարի կողմից ջուր ստացողին, բացառությամբ սույն պայմանագրի 17-րդ և 21-րդ կետերով նախատեսված դեպքերի, ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցով նախատեսված ծավալից պակաս ոռոգման ջուր մատակարարվելու հետևանքով վերջինիս կրած ուղղակի վնասը փոխհատուցում է ջրամատակարարը:
23. Վնասը և վնասի չափը որոշվում է ջուր ստացողի, ջրամատակարարի, համապատասխան մարզպետարանի, համայնքի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնագետներից կազմված հանձնախմբի կազմած մասնագիտական ակտի հիման վրա:
24. Ջուր ստացողի կողմից սույն պայմանագրի 9-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված կանխավճարի վճարման դեպքում սույն պայմանագրի 3-րդ կետում նշված ոռոգման ջրի վարձի պայմանագրային տարեկան գումարը զեղչվում է 10 տոկոսի չափով:
25. Ջուր ստացողի կողմից սույն պայմանագրի 3-րդ կետով նախատեսված ոռոգման ջրի վարձի պայմանագրային գումարի 85 տոկոսը մինչև ոռոգման շրջանի սկիզբը վճարվելու դեպքում ոռոգման ջրի տարեկան վարձը զեղչվում է 15 տոկոսի չափով:
26. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում նախորդ տարվա ոռոգման ջրի վարձի առնվազն 85 տոկոսի վճարումից հետո և գործում է մինչև պայմանագրային պարտավորությունների վերջնական կատարումը:
27. Սույն պայմանագիրը կազմվում է երեք օրինակից, որոնք ունեն միատեսակ իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկական օրինակ, մեկ օրինակը տրվում է Հայփոստի կամ Հայխնայբանկի սպասարկող բաժանմունքին:
28. Սույն պայմանագրով չնախատեսված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
29. Կողմերի միջև ծագած գույքային վեճերը կարգավորվում են դատական կարգով:
Կողմերի գտնվելու վայրերը եՎ բանկային ռեկվիզիտները
Ջրամատակարար ____________________________
_______________________________________
Ջուր ստացող ______________________________
_______________________________________ | |
___________ (ստորագրությունը)
____ _______199 թ. Կ. Տ |
Ջուր ստացող
___________ (ստորագրությունը)
____ _______199 թ. Կ. Տ |
Հավելված |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
__________ մարզի ____________ համայնքի _________________ |
հողատեր-ջրօգտագործողների
Ջուր ստացողի կողմից ներտնտեսային ոռոգման համակարգերի գլխամասերում (ջրտուքի կետերում) ներտնտեսային ջրօգտագործման պլան-ժամանակացույցի համապատասխան ջրամատակարարից 199 -- թվականին ստացվող (գնվող) ոռոգման ջուրը բաշխվելու է ըստ հողօգործողների և գյուղատնտեսական մշակաբույսերի, ներքոհիշյալ այն հողատեր-ջրօգտագործողներին, որոնք պարտավորվում են Հայփոստի կամ Հայխնայբանկի սպասարկող բաժանմունքում սահմանված կարգով վճարել օգտագործված ոռոգման ջրի վարձը և փայավճարը:
Նշված վարձի և փայավճարի չվճարման դեպքում հողատեր-ջրօգտագործողները նյութական պատասխանատվություն են կրում իրենց անձնական գույքով, որի համար ստորագրում են:
NN |
Հողատեր- |
Ոռոգվող |
Օգտագործվող |
1 խոր. մետր |
Հողատեր- |
Հողատեր- | |
գլխամասում |
ջրտուքը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը
Ջուր ստացող ___________ (ստորագրությունը)
Կ. Տ |
_________________ (անունը, հայրանունը, ազգանունը)
|
_________
Ծանոթագրություններ: 1. 4-րդ սյունակի տվյալների հանրագումարը պետք է համապատասխանի ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի 2-րդ կետի տվյալին:
2. 5-րդ սյունակի տվյալների հանրագումարի հարաբերությունը 4-րդ սյունակի տվյալների հանրագումարին պետք է համապատասխանի ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի 11-րդ կետում նշված ոռոգման ջրի կորստի տոկոսին:
Ձև 5
Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
_________________________ 199 թ. ջրօգտագործման |
ՋրտուքԸ ջրբաժան կետերում
Ոռոգման |
Ոռոգելի |
Չափի |
Ապրիլ |
Մայիս |
|
Նոյեմբեր |
Ընդամենը | ||||||
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
|||||
լ/վրկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
|
|
հազ. խոր.մ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
աճողա- |
Տնօրեն ________________ (ստորագրությունը) Գլխավոր ճարտարագետ ________________ (ստորագրությունը) |
______________________________ |
Ձև 6
Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
__________________________199 թ. ջրօգտագործման |
Ջրառը գլխամասում
Ոռոգման |
Ոռոգելի |
Չափի |
Ապրիլ |
Մայիս |
|
Նոյեմբեր |
Ընդամենը | ||||||
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
I տասնօր- |
II տասնօր- |
III տասնօր- |
|||||
լ/վրկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
|
|
հազ. խոր.մ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
աճողա- |
Տնօրեն ________________ (ստորագրություն) Գլխավոր ճարտարագետ ________________ (ստորագրություն) |
______________________________ |
Ձև 7
Հ Ա Յ Տ
ոռոգման ջրի ստացման
______________________ մարզի |
NN |
Միջտնտեսային |
Բաժանարարի ան- |
Բաժանարարի ան- |
Ծանոթա- |
1. |
|
|
|
|
__________ (ստորագրությունը)
Կ.Տ |
_______________ (անուն, հայրանուն, ազգանուն)
|
Ձև 8
Ա Կ Տ - Օ Ր Ա Գ Ի Ր
ոռոգման ջրի հանձնման-ընդունման եվ վարձի վճարման
199 թ. ____ ամիս N _____
Ջրամատակարարի անվանումը ________________________ Ջուր ստացողի անվանումը __________________________ Ոռոգման համակարգի անվանումը _____________________ Ջրտուքի դիտակետի և բաժանարարի անվանումները _________ Հիդրոտեղամասի պետ _____________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) Ջուր ստացողի ներկայացուցիչ ________________________ (անունը, հայրանունը, ազգանունը) |
Ամսվա |
Ջրի մակարդակը |
Ջրի |
Ջրամատա- |
Ջուր ստացողի | ||
ժամը 8.00-ին |
ժամը 18.00-ին |
Միջինը | ||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը հաշվարկված ոռոգման ջրի ծավալը ________ հազ. խոր.մ
1 խոր.մ ոռոգման ջրի սակագինը _________ դրամ
Վճարման ենթակա գումարը _____________ հազ. դրամ
Ջրամատակարար Տնօրեն __________ __________ (ստորագրությունը)
Հիդրոտեղամասի պետ _________ __________ (ստորագրությունը)
Կ.Տ
Ջուր ստացող Տնօրեն _________ ___________ (ստորագրությունը) Ջուր ստացողի ներկայացուցիչ ________ ___________ (ստորագրությունը) |
Ձև 9
Ոռոգման ջրի մատակարարման-ստացման ամսական ամփոփ
Ա Կ Տ N
___________ (համայնքի անվանումը) |
___ ________199 թ. |
Մենք` ստորև ստորագրողներս ______________________ (ջրամատակարարի անվանումը) տնօրեն _________________ , գլխավոր հաշվապահ ___________ (անունը, հայրանունը, ազգանունը) (անունը, հայրանունը, ___________ և ջրօգտագործման բաժնի պետ ________________ ազգանունը) (անուն, հայրանուն, ազգանուն) _______, մի կողմից, և ________________________ (մարզի, համայնքի, ջուր ստացողի անվանումները) ջուր ստացող սուբյեկտի ղեկավար ___________________ (անուն, հայրանուն, ազգանուն) գլխավոր հաշվապահ ___________________և մելիորատոր կամ (անուն, հայրանուն, ազգանուն) պատասխանատու ջուր ստացող _________________, մյուս կողմից (անուն, հայրանուն, ազգանուն) համաձայն 199 թ. _____ ամսում կնքված N ___ պայմանագրի, կազմեցինք սույն ակտը հետևյալի մասին __________________________________________________ (մարզի, ջուր ստացող անվանումները) _____________________________________ ամսում մատակարարվել է________ (համայնքի, ջուր ստացողի անվանումները) (ոռոգման ջրի ________ հազ. խոր.մ ջուր, 1խոր.մ`____________________ դրամ սակագնով, որի ծավալը) (տառերով, թվերով) արժեքը կազմում է ______________________________________________դրամ: (տառերով, թվերով) Ստացված ոռոգման ջրի վարձի պարտքը 199 թ.____դրությամբ կազմում է__________ (տառերով, թվերով) __________ դրամ, այդ թվում` ավելացված արժեքի հարկը`________________դրամ: (տառերով, թվերով) Ջուր ստացողը ոռոգման ջրի մատակարարման-ընդունման և վարձի վճարման ակտ-օրագրի տասնօրյակային տվյալների համաձայն ջրամատակարարին 199 թ._____ ամսում վճարել է _________________ դրամ, այդ թվում ավելացված արժեքի (տառերով, թվերով) հարկը` _________________ դրամ: (տառերով, թվերով) Ջուր ստացողի պարտքը ջրամատակարարին 199 թ._________դրությամբ աճողական կարգով կազմում է________________________________________________ դրամ: (տառերով, թվերով) այդ թվում ավելացված արժեքի հարկը ______________________________ դրամ: (տառերով, թվերով) Ակտը կազմված է 4 օրինակից, 2 օրինակը տրվում է ջուր ստացողին, 2 օրինակը ջրամատակարարին:
| |
Ջրամատակարար
Տնօրեն __________________ (ստորագրություն) ____________________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Գլխավոր հաշվապահ
__________________ (ստորագրություն) ______________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Ջրօգտագործման բաժնի պետ
__________________ (ստորագրություն) ______________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Հիդրոտեղամասի պետ
__________________ (ստորագրություն) ______________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Կ. Տ |
Ջուր ստացող Ջուր ստացող սուբյեկտի ղեկավար __________________ (ստորագրություն) _____________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Գլխավոր հաշվապահ
__________________ (ստորագրություն) ______________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Մելիորատոր
__________________ (ստորագրություն) ______________________ (անուն, հայրանուն, ազգանուն)
Կ. Տ |
Ձև 1-ՋՏ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ամսական ոռոգման համակարգերով ջրառի եվ ջրտուքի վերաբերյալ
___ _______199 թ. _________ -ի _______ -ի դրությամբ ____________________________________________ |
(ներկայացվում է
ա) աճողական տարվա սկզբից մինչև հաջորդ ամսվա 5-ը.
բ) ամսական և աճողական ըստ ջուր ստացողների):
Անվանումը |
Ծածկագիրը |
Քանակը (հազ. խոր. մ) | |
ամսական |
աճողական | ||
Փաստացի ջրառը ջրաղբյուրներից |
01 |
||
այդ թվում ինքնահոս եղանակով մեխանիկական եղանակով |
|||
Փաստացի գումարային ջրտուքը ջրտուքի կետերում |
02 | ||
այդ թվում ինքնահոս եղանակով մեխանիկական եղանակով |
Տնօրեն __________ _______________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն) Գլխավոր ճարտարագետ _________ _______________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն)
_____ ________199 թ. |
Ձև 5-ՋՏ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ջրհան կայանների աշխատանքի վերաբերյալ
___________________________________
(ջրմատակարարի անվանումը)
199 թ. __________ դրությամբ
(ներկայացվում է հաջորդ ամսվա 5-ին)
Ջրհան |
Աշխատող |
Պոմպի |
Արտադրո- |
էլեկտրա- |
Փաստացի |
Փաստացի |
այդ թվում` |
Մաքուր |
Ջրտուքը |
Ծախսված |
1 խոր.մ |
1 խոր.մ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Տնօրեն ________________ ________________________________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն)
Գլխավոր ճարտարագետ ________________ _______________________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն) |
_________
Ծանոթագրություն: Ջրլրացնող (դոտացիոն) ջրհան կայանների համար սույն հաշվետվության 10-րդ և 13-րդ սյունակները չեն լրացվում:
Ձև 10
Մ Ա Յ Ր Մ Ա Տ Յ Ա Ն
ոռոգելի հողերի հաշվառման
___ մարզի ___ համայնքի _______________
(ջուր ստացողի անվանումը)
NN |
Հողօգտագործողի |
Ոռոգելի |
այդ թվում | |||
տնամերձ |
խաղողի |
պտղատու |
վարելահող | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
Ջուր ստացող ____________ (ստորագրությունը)
Կ.Տ |
_______________ (անուն, հայրանուն, ազգանուն)
|
Ձև 11
Պ Լ Ա Ն - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
___ մարզի ____ համայնքի ____ -ՋՍԸ-ի, ՋՍԿ-ի, ՓԲԸ-ի
հողատեր-ջրօգտագործողներին ոռոգման ջրի բաշխման
NN |
Հողօգտագործողի |
Ոռոգելի |
1-ին ջուր |
2-րդ ջուր |
3-րդ ջուր | |||
ջրտուքի |
մատակա- |
ջրտուքի |
մատակա- |
ջրտուքի |
մատակա- | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
ՋՍԸ-ի, ՋՍԿ-ի, ՓԲԸ-ի ղեկավար __________ _______________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն) Հիդրոտեխնիկ __________ ______________ (ստորագրություն) (անուն, հայրանուն, ազգանուն)
Կ. Տ
___ _______199 թ. |
Ձև 12
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱԲՈՆԵՆՏԱՅԻՆ
Գ Ր Ք ՈՒ Յ Կ N
_______________________________________ մարզի
_____________________________________ համայնքի
______________________________________ ՋՍԸ-ի, ՋՍԿ-ի, ՓԲԸ-ի
_____________________________________ (հողատեր-ջրօգտագործողի անունը, հայրանունը, ազգանունը) |
N Անդորրագիր N հիմք ջրտուքի _________________________________ (հողատեր-ջրօգտագործողի անունը, հայրանունը, ազգանունը)
Հողատեր- ջրօգտագործող _________ Ջրբաշխ __________ |
N Անդորրագիր N կտրոն ջրտուքի _________________________________ (հողատեր-ջրօգտագործողի անունը, հայրանունը, ազգանունը)
Հողատեր- ջրօգտագործող _________ (ստորագրությունը) Ջրբաշխ __________ |
Ձև 13
Մ Ա Տ Յ Ա Ն
ջրբաշխի կողմից հողատեր-ջրօգտագործողներին բաշխված ոռոգման ջրի տվյալների ամենօրյա գրանցման
NN |
Հողատեր-ջրօգտագործողի |
Ջրտուքի |
Ջրման |
Ոռոգման |
Ջրված |
Տրված |
Հողատեր | |
ամիսը, |
սկիզբը |
վերջը |
լ/վրկ | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
_________ (ստորագրություն) |
_________________ անունը, հայրանունը, ազգանունը) |
Ձև 14
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
___ մարզի _______ համայնքի ________ (ՋՍԸ, ՋՍԿ, ՓԲԸ)
199_թ. ______ ամսի______ տասնօրյակում ______ ՈՀՊՓԲԴԸ
________________________________ -ից (մայր ջրանցքի, բաժանարարի, ջրհան կայանի անվանումները)
ջրի հանձնման-ընդունման և վարձի վճարման համար N ____ ակտ-օրագրի
տվյալներին համապատասխան ստացված ________ խոր. մ ոռոգման ջուրը
հողատեր-ջրօգտագործողներին բաշխելու վերաբերյալ |
NN |
Հողատեր-ջրօգտագործողի |
Անդորրագիր |
Ամիսը |
Ջրման |
Օգտագործված |
1 խոր. մետր |
Վճարման |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|||||||
Ընդամենը |
_______________ Ծանոթագրություն: Սույն հաշվետվության 7-րդ և 8-րդ սյունակները լրացվում են ջուր ստացողի ղեկավար մարմնի (ղեկավարի) կողմից:
Ջրբաշխ _________ (ստորագրություն) |
________________ անունը, հայրանունը, ազգանունը) |