Գլխավոր տեղեկություն
Համար
N 27
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.02.01/3(386)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.12.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2010

Համաձայնեցված է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 կառավարությանն առընթեր պետական 

   

ֆինանսների նախարար

 

__________________ Վ. Գաբրիելյան

եկամուտների կոմիտեի նախագահ


__________________ Գ. Խաչատրյան

   

30 դեկտեմբերի 2010 թ.

             

 15 դեկտեմբերի 2010 թ.  N 27

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ԵՎ «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ՆԵՐԱՌՅԱԼ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին համապատասխան` հարկ վճարողը նշված հոդվածով նախատեսված տուգանքը մուծում է հարկային տեսչության կողմից խախտման (կրկնական) փաստն արձանագրվելուց հետո` երեսնօրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է, որ նույն հոդվածով նախատեսված տուգանքը կրկնապատկվում է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84 հոդվածի 1-ին մասի համաձայն եթե ժամկետը սահմանվել է որեւէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչեւ ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը: Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի հիմնարկում կամ կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ կազմակերպությունում կամ հիմնարկում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

 Վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87 հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ`

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարները մինչև օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներառյալ վճարելու դեպքերում տուգանքի գումարի կրկնապատկման դրույթը կիրառելի չէ` պատասխանատվության միջոցի կիրառման համար հիմք համարվող իրավախախտման փաստի բացակայության հիմնավորմամբ (պարտականությունը բովանդակային առումով կատարված է):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան