Գլխավոր տեղեկություն
Համար
N 212
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.04.30/9(42)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
31.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 մարտի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 1998 թվականի N 212
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 36 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 188 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի N 59 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 1999 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ իրավաբանական անձինք` մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մինչև նշված ժամկետների ավարտը պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան»:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հաստատած ժամանակացանկին համապատասխան աջակցել պետական մասնագիտական լիցենզավորման գործընթացին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 188 որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան