Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունվարի 1999 թվականի N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 273 ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 51 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկում Աշտարակ քաղաքի «NN 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ» բառերից հետո տողը լրացնել «Աշտարակի վարժարան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման N 1 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի քաղաքային և գյուղական համայնքների սեփականության գույքի ցանկում Աշտարակ քաղաքի ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը, նախքան «քաղաքային մարզադպրոց» տողը, լրացնել «առողջարարական կենտրոն» տողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 11-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ