Գլխավոր տեղեկություն
Համար
N 172
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.28/7(40)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
12.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.1998

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան 
12 մարտի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 1998 թվականի N 172
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 302 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու քաղաքային, Տոլորսի, Ախլաթյանի, Շվանիձորի, Կարճևանի, Ալդարայի գյուղական համայնքների ավագանիների համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության համակարգի ձեռնարկությունների ոռոգման համակարգերից համայնքի սեփականության գույքը տարանջատելու և համայնքներին հանձնելու մասին» N 302 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N  8 հավելվածի ցանկից հանել`

 

ա) 2-րդ կետից` առաջին տողը.

բ) 7-րդ կետից` երրորդ տողը.

գ) 51-րդ կետից` երրորդ տողը.

դ) 58-րդ կետից` երրորդ տողը.

ե) 62-րդ կետից` երկրորդ տողը.

զ) 63-րդ կետից` երրորդ տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան