Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ||||
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
կառավարությանն առընթեր պետական | ||||
ֆինանսների նախարարության հետ
__________________ Տ. Դավթյան |
եկամուտների կոմիտեի նախագահ
| ||||
|
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 39-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 94-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում տվյալ ամսվա համար հաշվարկված և վճարման ենթակա հաստատագրված վճարի չափը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակին համապատասխան նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված հաստատագրված վճարի ընդհանուր գումարից:
Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ` պահուստային տրանսպորտային միջոցների) քանակով՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:
Օրենքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:
Օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային տեսչության մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը:
Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
Մինչև 17-ը ներառյալ նստատեղ ունեցող միկրոավտոբուսներով կանոնավոր ուղևորափոխադրումների մասով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերով սահմանված խախտումներ արձանագրելու դեպքերում հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է նույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերի համաձայն, բայց ոչ պակաս Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն որոշվող հաստատագրված վճարի չափից: Օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տուգանքը կիրառվում է նշված կարգով որոշվող պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի չափի նկատմամբ:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|