Գլխավոր տեղեկություն
Համար
N 660
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.10.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.11.01/27(93)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.10.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հոկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 1999 թվականի N 660
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 159 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 30-ի «Շինարարության պատվերի տեղադրման և տեխնիկական վերահսկման մրցույթների կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 159 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 17-ի N 387 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի մշտական գերատեսչական կազմը

 

ՀՀ քաղաքաշինության նախարար

(հանձնաժողովի նախագահ)

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

ՀՀ կառավարության աշխատակազմի

քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության ներկայացուցիչ

ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ

Պետական պատվեր տեղադրող պատվիրատուի լիազոր ներկայացուցիչ

ՀՀ քաղաքաշինության նախարարության

վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հոկտեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան