«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
14 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 1999 թվականի N 12
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի բարեփոխումների ծրագրի և «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության համակարգի ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 117 որոշումն իրագործելու մասին» N 201 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքների հաշվեկշիռներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների հաշվեկշիռներին հանձնվող պոմպակայանների ցանկի և հաշվի առնելով համայնքների ավագանիների համաձայնությունը` հաստատել Հայաստանի Հանրապետության 123 համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված 168 գործող ներտնտեսային ջրհան կայանների ճշգրտված ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան ստեղծված հանձնաժողովները համալրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության այգեգործների կամավոր ընկերության ներկայացուցիչներով.
բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այգեգործական ընկերությունների կողմից շահագործվող, ինչպես նաև դրանց տարածքներն սպասարկող ջրհան կայանների, Հայաստանի Հանրապետությունում ոռոգման նպատակով հորատված խորքային և շատրվանող հորերի գույքագրման, տեխնիկական վիճակի զննման, ֆինանսական վիճակի պարզեցման և ջրաղբյուրներից անմիջապես օգտվող համայնքների ոռոգելի հողատարածքների, գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի ծավալի ճշգրտման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ջրհան կայանների ցանկին համապատասխան 1998 թվականի շահագործման ծախսերի հաշվարկները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 24-ի N 201 որոշմամբ |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության համայնքներից «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերությանը փաստացի հանձնված գործող ներտնտեսաՅԻՆ ջրհան կայանների
___________________________________________________________ | |||
NN |
Մարզի և համայնքի անվանումները |
Ջրհան կայանի անվանումը | |
___________________________________________________________ | |||
1 |
2 |
3 | |
___________________________________________________________ | |||
|
|||
1. | Ապարան | Ապարանի | |
2. | Ագարակ (Թալինի շրջ.) | Ագարակի I աստիճանի և II աստիճանի | |
3. | Ներքին Բազմաբերդ | Բազմաբերդի | |
4. | Կաթնաղբյուր | Կաթնաղբյուրի | |
5. | Կարբի | Կարբիի | |
6. | Օհանավան | Օհանավանի | |
7. | Ուշի | Ուշիի | |
8. | Արուճ | Արուճի | |
9. | Շենավան | Շենավանի | |
10. | Հարթավան | Հարթավանի | |
11. | Մուլքի | Մուլքիի | |
12. | Չքնաղ | Չքնաղի I հերթափոխի | |
13. | Վարդենիս | Չքնաղի II հերթափոխի | |
14. | Քուչակ | Քուչակի | |
15. | Արագած (Թալինի շրջ.) | Արագածի (ոչխարաբուծականի) | |
16. | Գետափ | Գետափի | |
17. | Բյուրական | ռադիոֆիզիկայի ինստիտուտի | |
|
|||
18. | Վեդի | Վեդու NN 1, 3 | |
19. | Եղեգնավան | Նոր Ուղու NN 1, 2 | |
20. | Փոքր Վեդի | Փոքր Վեդու | |
21. | Ռանչպար | Ռանչպարի (ներտնտեսային) | |
22. | Արաքսավան | Արաքսավանի | |
|
|||
23. | Վաղարշապատ (Էջմիածին) | Զվարթնոցի N 1 | |
24. | Արևիկ | Արևիկի | |
25. | Արաքս | Արաքսի NN 1, 2, 3 | |
26. | Արտաշար | Արտաշարի | |
27. | Ակնալիճ | Ակնալճի (ներտնտեսային) | |
28. | Նոր Կեսարիա | Նոր Կեսարիայի NN 1, 2 | |
29. | Տանձուտ | Տանձուտի | |
30. | Հացիկ | Հացիկի NN 1, 2 | |
31. | Հուշակերտ | Հուշակերտի NN 1, 2 | |
32. | Երվանդաշատ | Երվանդաշատի | |
33. | Բագարան | Բագարանի | |
34. | Մյասնիկյան | Մյասնիկյանի | |
35. | Լեռնագոգ | Լեռնագոգի NN 1, 2 | |
36. | Արևադաշտ | Արևադաշտի | |
37. | Այգեկ | Այգեկի | |
38. | Ամբերդ | Ամբերդի | |
39. | Աղավնատուն | Աղավնատան NN 1, 2, 3 | |
40. | Արշալույս | Արշալույսի N 1 | |
41. | Բաղրամյան (Էջմիածնի շրջ.) | Բաղրամյանի NN 1, 2 | |
42. | Գայ | Արաքսի N 2 | |
43. | Դաշտ | Դաշտի | |
44. | Լեռնամերձ | Լեռնամերձի | |
45. | Մերձավան | Մերձավանի NN 1, 5 (երկրագործական ԳՓԿ) | |
46. | Նորակերտ | Նորակերտի NN 1, 2 | |
47. | Արագած | Արագածի | |
48. | Արևաշատ | Արևաշատի (ներտնտեսային) | |
|
|||
49. | Աստղաձոր | Աստղաձորի | |
50. | Գեղհովիտ | Գեղհովտի | |
51. | Վերին Գետաշեն | Գետաշենի | |
52. | Երանոս | Երանոսի | |
53. | Զոլաքար | Զոլաքարի | |
54. | Լիճք | Լիճքի | |
55. | Լանջաղբյուր | Լանջաղբյուրի խորքային հորերի | |
|
|||
56. | Սպիտակ | Սպիտակի NN 1, 2 | |
57. | Շնող | Շնողի N 1 | |
58. | Ճոճկան | Ճոճկանի I աստիճանի և II աստիճանի | |
59. | Մղարթ | Մղարթի | |
60. | Խնկոյան | Խնկոյանի | |
61. | Շիրակամուտ | Շիրակամուտի | |
62. | Նոր Խաչակապ | Նոր Խաչակապի N 1 | |
63. | Մեծ Պառնի | Մեծ Պառնիի | |
64. | Լեռնավան | Լեռնավանի | |
65. | Արևաշող | Արևաշողի | |
|
|||
66. | Եղվարդ | Եղվարդի N 2 | |
67. | Առինջ | Առինջի | |
68. | Գառնի | Գառնու NN 1, 2, 3, 4 | |
69. | Գեղաշեն | Գեղաշենի NN 1, 2 | |
70. | Զովք | Զովքի N 2 | |
71. | Հացավան | Հացավանի | |
72. | Ձորաղբյուր | Ձորաղբյուրի N 1 | |
73. | Ջրաբեր | Ջրաբերի | |
74. | Ֆանտան | Ֆանտանի | |
75. | Պտղնի | Պտղնիի NN 1, 2 | |
76. | Արագյուղ | Արագյուղի | |
77. | Թեղենիք | Թեղենիքի | |
78. | Նոր Երզնկա | Նոր Երզնկայի | |
79. | Նոր Գեղի | Նոր Գեղիի NN 1, 2 (հին` NN 1, 2, 3, 4, 5) | |
80. | Քանաքեռավան | Քանաքեռավանի | |
81. | Քարաշամբ | Քարաշամբի | |
82. | Սոլակ | Սոլակի N 1 | |
83. | Լեռնանիստ | Լեռնանիստի N 2 | |
84. | Բուժական | Բուժականի | |
85. | Նոր Արտամետ | Նոր Արտամետի | |
|
|||
86. | Ախուրիկ | Ախուրիկի NN 3, 4 | |
87. | Բայանդուր | Բայանդուրի N 1 | |
88. | Բենիամին | Բենիամինի N 1 | |
89. | Կամո | Կամոյի | |
90. | Հովիտ | Հովիտի | |
91. | Հայրենյաց | Հայրենյացի | |
92. | Հոռոմ | Հոռոմի | |
93. | Սառնաղբյուր | Սառնաղբյուրի | |
94. | Նոր կյանք | Նոր կյանքի | |
95. | Ջրափի | Ջրափիի I աստիճանի և II աստիճանի | |
|
|||
96. | Մեղրի | Մեղրու NN 1, 2 | |
97. | Ույծ | Ույծի II հերթափոխի I աստիճանի, II հերթափոխի II աստիճանի | |
98. | Ալդարա | Ալվանքի I աստիճանի և II աստիճանի | |
99. | Շվանիձոր | Շվանիձորի I աստիճանի և II աստիճանի, Շահաձորի | |
100. | Կարճևան | Կարճևանի I աստիճանի | |
101. | Ագարակ | Ագարակի I աստիճանի և II աստիճանի, Ագարակի անտառաշերտի | |
102. | Եղվարդ | Եղվարդի N 2 | |
|
|||
103. | Եղեգնաձոր | Եղեգնաձորի NN 1, 2, 3 | |
104. | Ազատեկ | Ազատեկի III աստիճանի, Ազատեկի ջրարբիացման | |
105. | Հերհեր | Հերհերի | |
106. | Ագարակաձոր | Ագարակաձորի | |
107. | Թառաթումբ | Թառաթմբի | |
108. | Խաչիկ | Խաչիկի | |
109. | Մալիշկա | Մալիշկայի NN 1, 2, 3 | |
110. | Գնիշիկ | Գնիշիկի | |
|
|||
111. | Այգեհովիտ | Այգեհովտի | |
112. | Աչաջուր | Աչաջրի N 1 և N 2-ի II աստիճանի | |
113. | Այգեձոր | Այգեձորի NN 1, 4 | |
114. | Չինարի | Չինարիի N 1 | |
115. | Բագրատաշեն | Զեյթունի N 1 | |
116. | Պտղավան | Պտղավանի N 2 | |
117. | Բերդավան | Բերդավանի NN 1, 2 | |
118. | Լճկաձոր | Լճկաձորի | |
119. | Հաղթանակ | Հաղթանակի NN 1, 2 | |
120. | Դեբեդավան | Լալվարի N 1 | |
121. | Արճիս | Արճիս-Շնողի | |
122. | Դովեղ | Դովեղի | |
123. | Ոսկեպար | Ոսկեպարի | |
_________________________________________________________ | |||
Ընդամենը |
168 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|