Գլխավոր տեղեկություն
Համար
N 11
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.01.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.29/44(279)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.01.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.01.1999

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 1999 թվականի N 11
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 339 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 26-ի «Նախկին ԽՍՀՄ արտտնտբանկի հայկական հանրապետական բանկի սառեցված արտարժութային հաշիվներում միջոցներ ունեցող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական ներքին արտարժութային պարտքի մարման մասին» N 339 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի նոյեմբերի 21-ի N 362, 1998 թվականի մարտի 24-ի N 198 և 1998 թվականի նոյեմբերի 2-ի N 672 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10-րդ կետում «1998 թվականի դեկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «1999 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան