040.0008.12.01.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հունվարի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 1999 թվականի N 8
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵԶՐԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպման (եզրափակիչ շրջանառության) ժամկետ սահմանել մինչև 1999 թվականի հունվարի 15-ը:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) մինչև 1999 թվականի հունվարի 15-ը ներառյալ ավարտել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով համակարգի բյուջետային հիմնարկների կողմից գործառնությունների ձևակերպումը.
բ) հաջորդ բյուջետային տարվա առաջին աշխատանքային օրը համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղներում և գանձապետական հաշիվներում առկա մնացորդները փոխանցել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջե` որպես չօգտագործված միջոցներ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի բյուջետային տարին 1999 թվականի հունվարի 15-ին եզրափակելու համար անհրաժեշտ միջոցառումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |