Գլխավոր տեղեկություն
Համար
N 97
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1999-19.03.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.03.15/6(72)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.02.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.02.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.03.2005

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1999 թվականի N 97
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշման 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ) սույն որոշման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ».

բ) որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) հանրակրթական դպրոցներում, պրոֆտեխնիկական ուսումնարաններում, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում պարապմունքների ընթացքում սովորողների սննդի կազմակերպման մասով».

գ) որոշմամբ հաստատված` գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

2-րդ կետում «Սաունաների կազմակերպում» բառերը փոխարինել «Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում» բառերով.

3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով.

 

«31. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող այն սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 մարտի 1999 թ.

4-րդ կետի «գ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով.

4-րդ կետի «դ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով.

5-րդ կետի «բ» ենթակետում «բարերի և ճաշարանների» բառերը փոխարինել «բարերի, ճաշարանների, նախաճաշարանների և սպասարկման սրահ ունեցող բուֆետների» բառերով.

6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետով.

«ա1) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հաստատագրված վճարներ վճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն, որոնք 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացրել են նշված գործունեությունը և նույն օրենքին համապատասխան եղել են հաստատագրված վճարներ չվճարող». 1 ապրիլի 1999 թ.

6-րդ կետի «բ» ենթակետում «դեղատների կազմակերպում» բառերը փոխարինել «դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան