Գլխավոր տեղեկություն
Համար
N 155
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1998-13.10.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.03.14/6(39)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.03.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Վավերացման ամսաթից
09.03.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

040.0155.09.03.98

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
9 մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 1998 թվականի N 155
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
մարտի 9-ի N 155 որոշմամբ

 

 

 

 

 Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի (այսուհետև` անշարժ գույքի կադաստր) տեղեկատվության տրամադրման կարգը:

2. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվության բանկը կազմում է անշարժ գույքի պետական հաշվառման, կադաստրային գնահատման, անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման փաստաթղթերի ամբողջությունը: Նշված փաստաթղթերը պահվում են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունում (այսուհետև` կադաստրի վարչություն), կադաստրի վարչության տարածքային մարմիններում և անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական ու քարտեզագրման կենտրոններում: Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկը ներառում է ձեռագիր և մեքենագիր տեքստային փաստաթղթերը, հողամասերի, շենքերի, շինությունների հատակագծերը, սխեմաները, կադաստրային քարտեզները և հանույթները, անշարժ գույքի հաշվառման գրքերը, անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանները, անշարժ գույքի իրավունքը հաստատող փաստաթղթերը, համակարգչային սկավառակները և այլն:

3. Անշարժ գույքի պետական գրանցման ենթակա փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող վկայականները և անշարժ գույքի այլ տվյալներ կադաստրի վարչության ու նրա տարածքային մարմինների, անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական ու քարտեզագրման կենտրոնների կողմից պահվում են անժամկետ:

4. Անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրումը վճարովի է: Վճարների չափը սահմանվում է կադաստրի վարչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

5. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության դատական մարմիններին, Հայաստանի Հանրապետության դատախազությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրվում է անվճար, որի դիմաց անշարժ գույքի կադաստր վարող մարմիններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

6. Պետական կառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունից օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օրենքով սահմանված կարգով:

7. Անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի տրամադրումը, բացի օրենքով նախատեսված դեպքերից, չի թույլատրվում: Օրենքով նախատեսված դեպքերում անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործի տրամադրման ժամանակ նշված կադաստրային գործը պատճենահանվում և պահվում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից մինչև կադաստրային գործը վերադարձնելը: Իրականացված աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

8. Անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրման ժամանակ տրվում են անշարժ գույքի վերաբերյալ կադաստրային գործից քաղվածքներ կամ փաստաթղթերի պատճեններ:

9. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի առևտրական, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանման, օգտագործման կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

10. Անշարժ գույքի կադաստրի համակարգում տեղեկատվության տրամադրումը բաց է: Անշարժ գույքի կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, կազմակերպությունները, բանկերը, օտարերկրյա իրավաբանական անձինք, բազմաբնույթ կադաստր վարող մարմինները, այլ իրավաբանական անձինք և քաղաքացիները:

11. Անշարժ գույքի մասին տեղեկատվություն տրամադրվում է ինչպես կադաստրի վարչության, դրա տարածքային մարմինների, այնպես էլ անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական և քարտեզագրման կենտրոնների կողմից:

12. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական կենտրոնն անշարժ գույքի մասին տեղեկատվությունը տրամադրում է նշելով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ անունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի), սահմանափակումների առկայությունը:

13. Կադաստրի վարչության տարածքային մարմիններն անշարժ գույքի մասին տեղեկատվությունը տրամադրում են նշելով անշարժ գույքի միավորի սեփականատիրոջ անունը (անվանումը), անշարժ գույքի գտնվելու վայրը, չափը, կադաստրային արժեքը, անշարժ գույքի գրավի (հիփոթեքի), սահմանափակումների, այդ թվում` օգտակալության (սերվիտուտ) առկայությունը, անշարժ գույքի չափագրման, կադաստրային հանույթների, հատակագծերի ու գնահատման մասին տվյալները և այլ իրավազորություններ:

Շենքերի, շինությունների հատակագծերը տրամադրվում են միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը պարտավոր է պատվիրված տեղեկատվությունները պատրաստել 15-օրյա ժամկետում` սկսած դիմումի և սահմանված վճարի մուծման անդորրագրի ներկայացման օրվանից:

15. Անշարժ գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրական գաղտնիքները կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: