«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1998 թվականի N 855
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«NN |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ |
ՆԵՐԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
1 |
2 |
3 |
1. | Խաղատների կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
2. | Սաունաների կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
3. | «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող սուբյեկտների կողմից իրականացվող բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կազմակերպում | 1 փետրվարի 1999 թ. |
4. |
Երևան քաղաքում` |
1 փետրվարի 1999 թ. 1 փետրվարի 1999 թ. 1 փետրվարի 1999 թ. 1 փետրվարի 1999 թ. |
5. | Երևան քաղաքից դուրս` ա) հյուրանոցների կազմակերպում բ) ռեստորանների, սրճարանների, բարերի և ճաշարանների կազմակերպում |
1 ապրիլի 1999 թ. 1 ապրիլի 1999 թ. |
6. | Մարզկենտրոններում, Աբովյան և Վաղարշապատ քաղաքներում` ա) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներ չվճարող խանութների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն բ) դեղատների կազմակերպում |
1 ապրիլի 1999 թ. 1 ապրիլի 1999 թ.»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|