«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1998 թվականի N 816
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 482 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 31-ի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 482 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) աղետի գոտու բնակավայրերը որոշելու համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի «Աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրի մասին» N 701 որոշման հավելվածը».
բ) որոշման հավելվածի «ավտոկանգառների գործունեության համար» սյունակում VI գոտու 3 ուղղիչ գործակիցը փոխարինել 2 ուղղիչ գործակցով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանվող գործակիցը հիմք է հանդիսանում ավտոկանգառների գործունեության համար 1998 թվականի օգոստոսի 1-ից հաստատագրված վճարները հաշվարկելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|