Գլխավոր տեղեկություն
Համար
N 19
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.01/28(380)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010

 

Համաձայնեցված է

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

 

ֆինանսների նախարար

 

__________________ Տ. Դավթյան

 

 կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի նախագահ

__________________ Գ. Խաչատրյան

   

 29 հոկտեմբերի 2010 թ.  N 720-Ն 
             

 5 նոյեմբերի 2010 թ.  N 19
               

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻՆ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ՊԱՀՎԱԾ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 սեպտեմբերի 1997 թվական, ՀՕ-155) 57-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը` եկամտի վճարման աղբյուրի մոտ: Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները սահմանված են նույն օրենքի 53-րդ հոդվածով:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի համաձայն հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին: Ամփոփ հաշվարկի ձևը սահմանված է ՀՀ ՀՏ պետի 04.03.1999թ. N 01/13 հրամանով հաստատված «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի հավելված 1-ով:

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվական, ՀՕ-107) 38-րդ հոդվածի համաձայն, եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 07.10.2004թ. «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթների կիրառելու մասին» N 1398-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի համաձայն կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով հարկային գործակալին ներկայացնում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը: Նույն կարգի 5-րդ կետին համապատասխան հարկային գործակալը ոչ ռեզիդենտին (օտարերկրյա անձին) եկամուտներ վճարելիս հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներից գանձվող (պահվող) հարկը պահում (գանձում) է օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով կամ եկամուտները վճարում է առանց հարկի պահման (գանձման):

Նշված դրույթների կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. Հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարված այն եկամուտները, որոնց վճարումը ՀՀ կառավարության 07.10.2004թ. N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա կատարվել է առանց հարկի պահման (գանձման)` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածին համապատասխան հարկային գործակալի կողմից ներկայացվող ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկում չեն ներառվում:

2. Հարկային գործակալը իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային տեսչության մարմնին ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին ամփոփ հաշվարկ չի ներկայացնում, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ոչ ռեզիդենտներին վճարվել են բացառապես այնպիսի եկամուտներ, որոնց վճարումը ՀՀ կառավարության 07.10.2004թ. N 1398-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին» սերտիֆիկատ-դիմումի հիման վրա կատարվել է առանց հարկի պահման (գանձման):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան