«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1998 թվականի N 797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 276 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մասին» N 276 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 470 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «545» թիվը փոխարինել «687» թվով և հանել «բ» ենթակետը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման նորմացույցները (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:
Հայաստանի Հանրապետության |
Հաստատված է |
Ն ո ր մ ա ց ու յ ց ն ե ր
Հայաստանի Հանրապետության մարզային եվ Երեվանի քաղաքային ենթակայության սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հաստիքային միավորների հաշվարկման
Անվանումը |
Հաստիքային միավորումը |
Կենտրոնի տնօրեն |
1 |
Գլխավոր հաշվապահ |
1 |
Սպասարկող անձնակազմ | |
Գործավար, մեքենագրուհի-քարտուղար, կադրերի տեսուչ, գանձապահ, արխիվարիուս` | |
մինչև 50 հազար բնակիչ սպասարկման համար |
1 |
50 հազարից մինչև 120 հազար բնակիչ սպասարկման համար |
2 |
120 հազար և ավելի բնակչի սպասարկման համար |
3 |
Մասնագետներ | |
Տեսուչ` Երևանի թաղային համայնքներում, Գյումրի, Վանաձոր քաղաքներում 8 հազար բնակչի, իսկ հանրապետության մյուս քաղաքներում 12 հազար բնակչի սպասարկման համար |
1* |
Տեսուչ` փախստականների և բնակչության տեղաշարժի հարցերի գծով |
1 |
__________
Ծանոթություն.
10 և ավելի հաստիքային միավոր ունեցող ծառայությունների տարածքային կենտրոններում սահմանվում է բաժնի պետի պաշտոն:
* յուրաքանչյուր կենտրոնում ոչ պակաս 3 հաստիքային միավորից
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|