Համաձայնեցված է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | ||||
ֆինանսների նախարարության հետ
__________________ Տ. Դավթյան |
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ __________________ Գ. Խաչատրյան | ||||
|
|
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 59.7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները»։
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 59.7-րդ հոդվածի համաձայն՝
«Օրենքի իմաստով՝ գազալցման կայան (կետ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը»։
Օրենքով տրված սահմանմանը համապատասխան՝ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը դիտվում է որպես գազալիցքավորման կայան, սակայն օրենքով գազալցման կայանի (կետի) բնորոշման համար պայման սահմանված չէ, որ ավտոտրանսպորտային միջոցների գազալցում (գազալիցքավորում) իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պետք է անպայմանորեն ֆիզիկապես գտնվեն տվյալ կայանի (կետի) համար հատկացված կամ կայանը շահագործողի կողմից փաստացի օգտագործվող տարածքում։ Օրենքով բացառություն չի սահմանված նաև այն դեպքի համար, երբ գազալցման սարքավորումներից մեկը, օրինակ՝ ճնշակը (կոմպրեսորը) գտնվում է մեկ այլ կայանի տարածքում և օգտագործվում է երկու կայանների կողմից՝ անկախ այն հանգամանքից, թե այդ կայանները պատկանում են նույն տնտեսվարող սուբյեկտին, թե ոչ։ Օրենքով նաև չի սահմանվում այն սարքավորումների ցանկը, որոնցից որևէ մեկի բացակայությունը հիմք կարող է հանդիսանալ սարքավորումների ամբողջականությունը չապահովված համարելու համար։ Այլ կերպ ասած չի սահմանված այն սարքավորումների ցանկը, որոնք պետք է անպայմանորեն առկա լինեն կայանում, որպեսզի գործունեության իրականացման տվյալ վայրը դիտվի որպես գազալցման կայան (կետ)։ Սահմանման բովանդակությունից հետևում է, որ եթե հարմարեցված սարքավորումների միջոցով, անկախ դրանց կազմից և ֆիզիկական տեղադրվածությունից, իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն, ապա տվյալ վայրը պետք է դիտվի որպես գազալցման կայան (կետ)։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ և 87-րդ հոդվածներով պաշտոնապես պարզաբանում եմ.
Այն դեպքերում, երբ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության իրականացման համար հարմարեցված առանձին սարքավորումներ օգտագործվում են երկու և ավելի վայրերում (հասցեներում) տեղադրված, նույն գործունեություն իրականացնելու համար հարմարեցված այլ սարքավորումների հետ, յուրաքանչյուր վայրում ֆիզիկապես տեղադրված՝ գազալիցքավորման համար հարմարեցված սարքավորումները դիտվում են որպես գազալցման (գազալիցքավորման) համար հարմարեցված սարքավորումների ամբողջություն (գազալցման կայան (կետ))։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|